ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայ-ադրբեջանական վերջին twit- դիալոգը նայեք եւ պատրաստվեք պատերազմի». Վլադիմիր Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական վերջին twit- դիալոգը նայեք եւ պատրաստվեք պատերազմի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։

«Ինձ չի հուզում  ՔՊ կուսակցության շարքային անդամների ապագա ճակատագիրը, քանի որ նրանք, որպես «քաղաքական մատերիալ» ի սկզբանե հավաքագրվել էին եւ այժմ էլ օգտագործվում են որպես ֆոնային նաժիշտներ՝ բավարարման եւ կառավարման տարբեր մեխանիզմներով:

Ինձ չի հուզում ՔՊ պատգամավորների, ՔՊ կառավարության անդամների, մանր ու միջին կուսակցական երիտ-նոմենկլատուրշիկների, իշխանամերձ եւ իշխանամեջ տարբեր գործիչների եւ գործիքների ապագա ճակատագիրը, դրանով թող մտազբաղ լինեն Հայաստանում հավատարմագրված դեսպանատներն ու քաղաքական ապաստան տվող տարբեր կառույցները, երբ փլվի խաղաքարտե տնակը այդ ժամանակ մտահոգ կդառնան, թե ում տալ եւ ում չտալ ապաստան եւ ստատուս:

Ինձ հուզում է ՔՊ ընտրած 680 հազար հայ մարդկանց վզին ՔՊ-ի կողմից դրվելիք «երկիրը հանձնողների» պիտակավորումը, որն անխուսափելի է դառնում:

Ինձ հուզում է մեր երկրում տեղ գտած արհավիրքի իրական մասշտաբներն ու պատկերը, որն անխուսափելիորեն բացվելու է իր ողջ խորությամբ, անբարոյականությամբ, ծավալներով եւ վայրագության աստիճանով:

Ինձ հուզում է, թե քաղաքական անձը, որքան եսակենտրոն հավկուրություն, բարոյական սնանկություն, քաղաքական ինքնապաշտություն եւ համառ երեսպաշտություն պետք է ունենա, որ իր անձնական, քաղաքական, պատմական, բարոյական բանկրոտը  չհասկանա, չընդունի եւ կանգ առնելու, այդ ամենը իր քաղաքական չգոյությամբ կասեցնելու փոխարեն՝ շարունակաբար լղոզի այն սեփական երկրի եւ ժողովրդի վրա, ինչի արդյունքում բերի մահ ու դժբախտություն, կորուստ ու սպառված ճակատագրեր, կործանում, սնանկություն եւ պատվազրկում:

Քաղաքական առումով

Հանրային առումով

Ռազմական առումով

Դիվանագիտական առումով

Լիդերության առումով

Քաղաքական բարոյականության առումով  բանկրոտ վարչապետ: Հոգիդ հանձնվել չգիտի, բայց հոգիդ էլ չկա, որ հանձնվի, դա էլ է բանկրոտ:

Կներեք լիրիկայի համար!

Հայ-ադրբեջանական վերջին twit- դիալոգը նայեք եւ պատրաստվեք պատերազմի: Հուսամ պատերազմ առանց «բանկրոտ գերագույն գլխավոր հրամանատարի»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular