ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինսկի խմբի եռյանկը անվերապահորեն Հայաստանին էին աջակցում. Չավուշօղլուն՝ Մակրոնին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցավոք սրտի, Ֆրանսիան, Մակրոնը օբյեկտիվ չեն կարողանում լինել: Բնականաբար, եթե օբյեկտիվ չես, չես կարող ճշմարիտ լինել և հակառակը: Մի կողմից ցանկանում եք միջնորդություն անել: Նախագահ Ալիևը Մակրոնի առաջարկն ընդունեց. Պրահայում քառակողմ գագաթնաժողով անցկացրին՝ Ադրբեջանը, Հայաստանը, ԵՄ-ն և Մակրոնը: Ինչքանով հասկանում եմ, նույնիսկ այդ գագթնաժողովը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար են կազմակերպել: Հիմա արդեն ձեր դիմաց կանգնած չէ ձեր բոլոր ասածներն ընդունող Ադրբեջան, Թուրքիա, Թյուրքական աշխարհ, որ ընդունելու է ձեր ասածը: Ամենից առաջ, սա պետք է ընդունեք: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեւթ Չավուշօղլուն՝ Ֆրանսիայի նածագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների մասին:

«30 տարի Ղարաբաղի խնդիրն ինչո՞ւ չլուծվեց: Այս Մինսկի խմբի եռյանկը՝ Ռուսաստանն էլ ներառյալ, միակողմանի քաղաքականություն էին վարում: Այսինքն՝ անվերապահորեն Հայաստանին էին աջակցում: Խնդիրը այդ պատճառով չէր լուծվում: 

Ադրբեջանը 30 տարի համբերեց: Տեսավ, որ սրանցից ոչ մի օգուտ չկա, ինքն իր հողերը ազատագրեց: Հիմա Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններն ակնհայտ են: ՄԱԿ-ի ո՞ր որոշմաբ է Ղարաբաղը ճանաչվել Հայաստանի մաս: Ո՞րտեղ է այդ մասին ասվում: Ոչ մի տեղ չի ասվում: Ճիշտ հակառակը՝ Ադբեջանի տարածքային ամբողջականության մեջ է դիտարկվում: Հիմա մի կողմից միջազգային իրավունք են ասում, պայմանագրեր են ասում, համաձայնագրեր են ասում, մյուս կողմից էլ զգացմունքային, պոպուլիստական հայտարարություններ են անում»,-ասել է թուրք նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular