ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը հայտնվել է ընկերական կրակի տակ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kommersant.ru–ն գրում է, որհայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու գաղափարն արդեն մոտ է իրագործմանը։ Դիտորդների համար տեղեր որոշելն այնքան էլ հեշտ գործ չէ, որքան թվում է. պետությունների սահմանները սահմանազատված չեն, և բառացիորեն յուրաքանչյուր հատված կարող է վիճարկվել, այդ թվում ուղղակի առճակատման ժամանակ։ Այդ նպատակով էլ Եվրամիությունը տեխնիկական խումբ է ուղարկել Հայաստան՝ որոշելու Ադրբեջանի հետ սահմանի այն վայրերը, որտեղ տեղակայվելու է քաղաքացիական դիտորդական առաքելությունը։

Դիտորդների տեղակայման որոշումն ընդունվել է Պրահայում վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։ Դիտորդներին չի հաջողվի մտնել Ադրբեջանի տարածք, սակայն Բաքուն խոստացել է անհրաժեշտության դեպքում համագործակցել եվրոպացիների հետ։ Միևնույն ժամանակ, Պրահայում հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ ՀԱՊԿ-ում էր քննարկվել Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու գաղափարը։ Նույն թեման բարձրացրել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պահանջվում է միայն ՀԱՊԿ խորհրդի որոշումը, որը պետք է հրավիրի կազմակերպության նախագահը, որը հիմա Հայաստանն է։

Նմանատիպ միտք «kommersant»-ին տված հարցազրույցում հայտնել է նաև «Պատիվ ունեմ» խորհրդարանական դաշինքի մաս կազմող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նրա կարծիքով եվրոպական առաքելություն տեղակայելու որոշումը «Հայաստանի ներկայիս իշխանությունների միջակ քաղաքականության հետևանքն է»: «Հայաստանի համար առկա արտաքին անվտանգության մեխանիզմների անարդյունավետ օգտագործումը՝ ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի, նպաստում է Փաշինյանի Հայաստանը հսկաների աշխարհաքաղաքական մարտադաշտի վերածելու բարենպաստ հողի ստեղծմանը»,– ասել է Աշոտյանը:

Ընդ որում, ներկայումս ուշադրության կենտրոնում ոչ թե տեխնիկական խմբի գործուղման մասին լուրերն են, այլ Էմանուել Մակրոնի նախօրեին արված սկանդալային հայտարարությունը։ Պարոն Մակրոնը նախկինում էլ է ունեցել հայամետ քաղաքական գործչի համբավ, սակայն այս անգամ նա որոշել է ավելի  բարձրացնել նշաձողը և ցույց տալ, որ պատրաստ է լինել Երևանի ավելի լավ դաշնակիցը, քան Մոսկվան է։ «Ինչ վերաբերում է այն ամենին, ինչ տեղի է ունենում սահմանին վերջին երկու տարիների ընթացքում,- ասել է նախագահ Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում ակնարկելով հայկական և ադրբեջանական զորքերի միջև բազմաթիվ սրացումները,- այնտեղ տեղակայված է 5000 ռուս զինվորական՝ իբր որպես թիկնապահ։ Բայց այս հակամարտության մեջ ավելի խորը հակամարտություն կա։ Ռուսաստանը միջամտել է այդ հակամարտությանը բացահայտորեն խաղալով Ադրբեջանի և թուրքական մեղսակցության հետ, և վերադարձել է Հայաստանը թուլացնելու համար։ Հասկանու՞մ եք, թե ինչ է կատարվում։ Դրանք Ռուսաստանի ապակայունացման փորձերն են։ Նրանք ուզում են տարաձայնություններ ստեղծել Կովկասում, որպեսզի մեզ բոլորիս թուլացնեն ու պառակտեն»։ Բացի այդ, պարոն Մակրոնը Ղարաբաղն անվանել է «վիճելի» և «միջազգային չճանաչված» տարածաշրջան, ինչպես նաև մեղադրել է Ադրբեջանին «սարսափելի պատերազմ սանձազերծելու մեջ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի»:

«Մենք միշտ գիտեինք, որ նա (Էմանուել Մակրոնը) միակողմանի դիրքորոշում ունի, բայց Ադրբեջանին այս կերպ ուղղակիորեն դատապարտել դեռ չէր եղել,- ասել է Բաքվի Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը «kommersant»-ին տված հարցազրույցում,–կարծում եմ, որ դա որևէ հետևանքի չի հանգեցնի, բացի կործանարարից»։ «Մակրոնը պարզապես անզգույշ հայտարարություն չի արել: Նա վարկաբեկել է Շառլ Միշելի միջնորդական գործունեությունը և կասկածի տակ դրել տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերի հեռանկարները»,- «kommersant»-ին տված հարցազրույցում շարունակել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն:

Հայ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր հերթին համոզված է, որ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը արվել է Արևմուտք-Ռուսաստան պայքարի տրամաբանության մեջ, սակայն այն չի կարելի անվանել ամբողջովին հեռու իրականությունից։ «Ներկայիս աշխարհաքաղաքական առճակատման պայմաններում, երբ Ռուսաստանը մեկուսացված է Արևմուտքից, Թուրքիան նրա համար շատ կարևոր գործընկեր է դարձել,- ասել է փորձագետը «kommersant»-ին տված հարցազրույցում,- Անկարան և Մոսկվան մոտենում են, և նրանք որոշակի պայմանավորվածություններ ունեն, նաև Հարավային Կովկասի հարցում։  Ուստի չի բացառվում, որ այդ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել նաև Հայաստանի շահերի հաշվին»։

Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը արձագանքել է նաև Մոսկվան։ «Փարիզի փորձերը սեպ խրել Ադրբեջանի և Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնք մեզ մոտ են, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Սակայն, ըստ հետխորհրդային տարածքի ռուս փորձագետ Արկադի Դուբնովի, Էմանուել Մակրոնը ոչ այնքան նպատակ ուներ դանակահարել Մոսկվային, որքան ուզում էր մի տեսակ հաճոյախոսություն անել Թուրքիայի նախագահին: «Մակրոնը հավակնոտ է և ձգտում է լինել մեր ժամանակների Եվրոպայի ամենահայտնի քաղաքական առաջնորդը, հատկապես Անգելա Մերկելի հեռանալուց հետո,- ասել է Դուբնովը «kommersant»-ին,- հիմա նա հավատում է, որ բռնել է Աստծո մորուքից, քանի որ կարողացել է ուղարկել եվրոպական դիտորդական առաքելություն Հայաստանի հետ սահման: Իսկ այն խոսքերը, որ Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ավելի շուտ Էրդողանի ուժի վկայությունն է, ինչը կարելի է հաճոյախոսություն համարել»։Նշենք, որ հենց այդ ամենի ֆոնին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Եվ միանգամայն հավանական է, որ այժմ Մոսկվան օգտագործում է այդ հանդիպումը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular