ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին հնարավորությունը. 168 Ժամ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ»,- ինչպես հաղորդում է «Ամերիկայի Ձայնը», Կոնգրեսում անցնող լսումնե­րի ընթացքում ներկայացնելով 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները հայտարարել է ԱՄՆ-ի Մի­ջազգային զարգացման գործակալության ղե­կավարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:

«Հայաստանին ուղղվող մեր օգնությունը թույլ կտա Հայաս­տանին նվազեցնել տնտեսական կախվածու­թյունը Ռուսաստանից: Այն Հայաստանին նաև թույլ կտա ինտեգրվել տարածաշրջանային էներգետիկ համակարգերի մեջ: Օգնության մի մասը միտված է լինելու նաև երկրի ներսում տեղական ինքնակառավարման ամրապնդմա­նը»,- ասել է նա:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացրած բյուջեի նախագծով հաջորդ տարի Հայաստանին ուղղվող օգնությունն աճելու է 22 տոկոսով կազմելով 22 միլիոն դոլար: Թեև բազմաթիվ կոնգրեսականներ մտադիր են լսումների ըն­թացքում հասնել նրան, որ օգնության այդ ծա­վալն ավելացվի: Սակայն, տվյալ դեպքում, խն­դիրը ոչ այնքան տրամադրվող օգնության չափն է (թեև Հայաստանի տնտեսության օր օրի վատթարացող իրավիճակում յուրաքանչ­յուր ավել դոլարը մեծ նշանակություն ունի), այլ այդ աջակցության’ հայտարարվող նպա­տակը, «փիլիսոփայությունը», եթե կարելի է այդպես ասել: Նվազեցնել տնտեսական կախվածությունը Ռուսաստանից և Հայաստանն ին­տեգրել տարածաշրջանային էներգետիկ հա­մակարգին:

Սա, լայն իմաստով, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, իրական անկախության բանաձևն է, քանի որ Հայաս­տանն այսօր Ռուսաստանից նման կախյալ վի­ճակում է հայտնվել ոչ միայն ու գուցե ոչ այն­քան անվտանգության խնդիրների պատճա­ռով, ինչպես ներկայացնում են իշխանական շրջանակները, այլև տնտեսական կախվածու­թյան ու «էներգետիկ ստրկության» պատճա­ռով: Առանց այդ էլ, Ռուսաստանում աշխատող հայերի ուղարկած դրամական միջոցներից զգալի կախվածություն ունենալով ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը գրեթե ամբողջությամբ տնտեսապես հայտնվեց Ռու­սաստանի ճիրաններում ամբողջությամբ ածանցվելով այդ երկրի տնտեսական իրավի­ճակից: Իսկ Ռուսաստանի տնտեսությունն այ­սօր դեպի անդունդ է գահավիժում ավելի արագ, քան Պուտինի քարոզիչները հասցնում են հորինել քաղաքացիների անտանելի կյանքն արդարացնող հերթական «հայրենա­սիրական» առասպելը:

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Ռուսաստանն ամ­բողջացրեց Հայաստանի էներգետիկ համա­կարգի իր տնօրինությունը ոչ միայն ֆիզիկա­պես տնօրինելով գործնականում բոլոր էներ­գետիկ համակարգերը, այլև Հայաստանին օրենքի մակարդակով պարտադրելով արգելք «Գազպրոմից» բացի, որևէ այլ աղբյուրից գազ գնելու վերաբերյալ: Այսպիսով, Հայաստանն էներգետիկ համակարգում վերջականապես հայտնվեց Ռուսաստանից տոտալ կախվածու­թյան մեջ, ինչը, զուգակցվելով նաև ԵՏՄ-ի պատճառով այդ երկրից ունեցած կախվածու­թյամբ, Հայաստանը դարձրեց Ռուսաստանի տնտեսական կցորդը: Իսկ երբ որևէ խոշոր հա­մակարգ կործանվում է, կցորդների համար դրա հետևանքներն ավելի ողբերգական են լի­նում:

Այս ամենը հասկանում են, կարծես, բոլո­րը, բացի Հայաստանի իշխանությունից: Այս համատեքստում, այն, ինչի մասին հնչել է ԱՄՆ Կոնգրեսում, իրականում Հայաստանն այս ճահճից դուրս բերելու ծրագիր է, գուցե եզակի կամ մի վերջին հնարավորություն, որով Արևմուտքը փորձում է օգնել Հայաստանին: Իհարկե, երդփալ ռուսամոլներն ասվածին ան­միջապես կհակադարձեն իսկ ինչո՞ւ է ԱՄՆ-ը «փրկում» Հայաստանին, մի՞թե դա անում է մեր «սիրուն աչքերի համար», և այլն, և այդ­պես շարունակ: Ոչ, իհարկե, ամենևին ոչ: ԱՄՆ- ը դա անում է’ սեփական աշխարհաքաղաքա- կան շահերից ելնելով, դա անում է Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում սեփա­կան հետաքրքրությունների սպասարկման համար, որոնք ավելի ակտուալ են դարձել Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոց­ների չեղարկումից հետո: Պարզապես այս հարցում ԱՄՆ-ի և Հայաստանի շահերը հա­մընկնում են:

Ինչպե՞ս կօգտագործի Հայաստանն այս հնարավորությունը և կօգտագործի՞ ընդհան­րապես կախված է առաջին հերթին իշխանու­թյունների կամքից ու Հայաստանի շահերը Ռուսաստանի շահերին չստորադասելու կարո­ղությունից: Գոնե մի անգամ: Եթե, իհարկե, այդ «անգամը» չլինի վերջինը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular