ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանն անուղղակի հաստատել է, որ Ռուսաստանում խոսակցությունը կոշտ է եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում 4 օր ունեցած հանդիպումներից հետո, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ վերադարձել է Հայաստան և անմիջապես հանդիպել Արցախի պատվիրակությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Հանդիպումից հետո տված ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն արել է մի շարք հայտարարություններ, որոնք միանգամայն ապացուցում են մեր լրատվամիջոցի նախկինում արած պնդումներ, թե՛ մասնակի իշխանափոխության հնարավորության և թե ՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանում առկա լուրջ տարաձայնությունների մասին։

Մասնավորապես, Ալեն Սիմոնյանը անուղղակի կերպով հաստատում է, որ Ռուսաստանում բավականին լուրջ և կոշտ խոսակցություններ է ունեցել։ Հայտարարել է, թե Ռուսաստանում ավելի շատ կենտրոնանում են, թե ինքն ինչ հարցազրույց է տվել և ինչու է քննադատել ռուսներին։

«Ներողություն եմ խնդրում, ես դրա պատասխանները մի քիչ շատ ավելի ունեմ, ներկայացրել եմ և այստեղ էլ կարող եմ կրկնել, որ մենք սպասում ենք ու ալնկալում ենք ավելի լայն ներգրավվածություն Ռուսաստանի կողմից»,- ասել է ԱԺ նախագահը՝ փաստացի հաստատելով, որ ռուսները բավականին լուրջ արգումենտներ են ունեցել իրենք դրանք ներկայացնելու և իր տեսակետները լսելու մասով։

Սիմոնյանը նաև հայտարարաել է,  թե Հայաստանը դեմ չէ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայմանը։ Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները որևէ կերպ առայժմ չեն անդրադարձել ՀԱՊԿ միջնորդական առաքելությանը, ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը երեկ Աստանայում բավականին լուրջ քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ին ՝ նշել, թե այդ կառույցի հայտարարությունների պատճառով լղոզում է դրա ֆունկցիոնալիղնը, նույնիսկ համարձակվել է արգելափակել ԱՊՀ –ն ՀԱՊԿ-ում որպես դիտորդական կազմակերպություններգրավվելու առաջարկը։

Փաստացի, Ալեն Սիմոնյանի խոսքերից կարելի է տպավորություն ստանալ, որ նրա հետ բավականին ուշագրավ հանդիպումներ են ունեցել։

Հիշեցնենք, նշել էին թե այսօրվա ընթացքում ընդամենը մի քանի պաշտոնական լուսաբանվող հանդիպում է ունեցել, որից բացի նաև հանդիպել է ուժայի որոշ կառույցների ներկայացուցիչների հետ։

Ռուսաստանն այս վերջին շրջանում բացարձակապես ցանկություն չունի համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Մտմտում է Հայաստանում մասնակի իշխանափոխություն անելու, իշխանությունը քաղաքացիական պայմանագրի որևէ այլ ներկայացուցրին հանձնելու հարցը։ Իսկ որպես տրանզիտային ժամանակավոր վարչապետ քննարկվում է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։

Վերջինս թերևս ինքն էլ այնքան դեմ չէ նման զարգացումներին, սեփական կենսագրությունում ՀՀ վարչապետի նշումը ունենալու, այն իշխանությունը հանձնելուց հետո օգտագործելու համար։

Մարիամ Սարդարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular