ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի պրահյան հյուրախաղերը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Fondsk.ru–ն գրում է, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի նորաստեղծ ֆորումի ժամանակ, որը նշանավորվել է գունավոր ֆոտոշարքերով, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը, որը սկսվել է ուժեղ և երկար ձեռքսեղմումով: Հատկանշական և միանգամայն տրամաբանական է, որ երրորդ մասնակիցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները կեցվածք ընդունելով տեսախցիկների առջև նաև երկկողմ հանդիպում են անցկացրել։Էրդողանի խոսքով՝ «Փաշինյանի հետ հանդիպումն անցել է անկեղծ մթնոլորտում, հանդիպման ընթացքում որոշ պահանջներ են առաջ քաշվել, և դրանք տրվել են  հատուկ ներկայացուցիչներին ու արտգործնախարարներին»։ Անկարան Հայաստանից կոնկրետ քայլեր է ակնկալում երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին, և գործնականում կասկած չկա, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են կատարել այն ամենը, ինչը պահանջվում է նրանցից։ Սակայն դա հնարավոր է անել միայն հրահրված հակառուսական տրամադրությունների աճի պայմաններում և առանց այն էլ մասնատված ներքին ընդդիմության վերջնական մարգինալացումից հետո: Հենց Մոսկվայի վրա է գցվում ներկայիս այն վիճակի պատասխանատվությունը, որում հայտնվել է Հայաստանը: Մոսկվային առանց ամենափոքր պատճառի վերագրվում են Երևանի ինչ որ անհեթեթ պահանջներ, օրինակ «Ռուսաստանը Հայաստանից ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից… », կամ էլ ամերիկա-եվրոպական «հովանոցի» տակ փախչելուն այլընտրանք չկա, քանի որ նրանք միակն են, ովքեր կարող են զսպել Անկարային և Բաքվին։ Միաժամանակ, հայ հասարակության հիասթափությունն էլ ավելի խորացնելու համար հեռարձակվում են արևելյան հարևանների լրացուցիչ պահանջները, որոնք են.

- Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լուծարում.

- Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս՝ առանց որևէ ինքնավարության/կարգավիճակի.

- Բաքվին Հայաստանի տարածքով «միջանցք» տրամադրելը.

- 1919-1920 թվականների մինչ այժմ անհայտ քարտեզների համաձայն սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը.

- անհետ կորած ադրբեջանցիների ճակատագիրը պարզելը՝ Հայաստանին ռազմական հանցագործությունների մեջ հետագայում մեղադրելու մտադրությամբ։

Այդ պահանջներից մի քանիսն արդեն իսկ կատարվում են։ «Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ լվանում է ձեռքերը Արցախին առնչվող ցանկացած հարց քննարկելու և լուծելու համար, փորձում է իրեն պատասխանատու չհամարել Արցախի ճակատագրի հետ կապված հարցերի լուծման համար»,- ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։

Չնայած Պրահայի բանակցությունների արդյունքների մասին կոնկրետ տեղեկատվության բացակայությանը, պետք է ուշադրություն դարձնել Իլհամ Ալիևի հայտարարությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2022 թվականին խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորության մասին. «... Ես կարծում եմ, որ եթե որոշում կայացվի, ապա մոտ ապագայում երկու երկրների աշխատանքային խմբերը կսկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա, և մինչև տարեվերջ մենք կարող ենք համաձայնության գալ»։ Ըստ Ադրբեջանի նախագահի, խաղաղության գործընթացը «այժմ արագացել է», և «ոչ ոք՝ ոչ հայկական կողմը, ոչ Եվրախորհուրդը, հարցեր չունեն ադրբեջանական կողմի հռչակած հինգ սկզբունքների վերաբերյալ»։ Պաշտոնական Բաքվի կողմից ներկայացված սկզբունքները ներառում են ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, միջազգային սահմանների անձեռնմխելիություն և քաղաքական անկախություն, տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում, միմյանց անվտանգությանը փոխադարձ սպառնալիքների բացառում, սահմանների սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և կապի բացում և այլ ոլորտներում համագործակցություն։Հենց այս ուղղությամբ էլ անցկացվել են Ալիևի և Փաշինյանի միջև բանակցությունների երկու փուլ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ընկերակցությամբ, որոնք նույնպես տեղի են ունեցել Պրահայի ֆորումի շրջանակում։ Բաքուն և Երևանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ԱՊՀ նպատակների և սկզբունքների վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրին, «որոնցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։ Բացի այդ, Հայաստանը պատրաստ է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելությանը, որը մինչև հոկտեմբերի վերջ պետք է ժամանի Ադրբեջանի հետ սահման՝ առնվազն երկու ամիս ժամկետով (այսինքն՝ մինչև նոր տարի)։ Բաքուն իր հերթին համաձայնում է համագործակցել նշված առաքելության հետ այնքանով, որքանով դա կվերաբերի իրեն։ Առաքելության հայտարարված նպատակն է վստահություն ձևավորել և օգնել սահմանային հանձնաժողովներին՝ հրապարակելով համապատասխան հաշվետվություններ։

Հայ-ադրբեջանական մինչ այժմ չսահմանազատված սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեծապես Մակրոնի ջանքերի շնորհիվ, գրել է հայտնի կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Ելիսեյան պալատի մամուլի ծառայության փոխանցմամբ «Հայաստանը և Ադրբեջանը Պրահայում կայացած հանդիպումից հետո ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։Լեռնային Ղարաբաղում և հատկապես հայ-ադրբեջանական սահմանին պարբերական սրացումները առանձնապես չեն խանգարում Վաշինգտոնի և Բրյուսելի ակտիվ ներգրավվածությանը բանակցային գործընթացին։ Կարելի է ենթադրել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ ակտիվ աշխատանքը կշարունակվի կապված տարածաշրջանային նոր իրողությունների և Ուկրաինայում ձգձգվող հատուկ ռազմական գործողության հետ կապված մի շարք գործոնների հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular