ԵԽԽՎ-ի բանաձեւում Ռուսաստանը մեղադրվում է «ահաբեկչության» մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որում Ռուսաստանը մեղադրվում էր «ահաբեկչության մեջ», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վեհաժողովի կազմում ընդգրկված 612 պատգամավորներից քվեարկությանը ներկա է եղել միայն 100-ը՝ 99 պատգամավոր կողմ է քվեարկել տեքստում Ռուսաստանի Դաշնությունը «ահաբեկչական ռեժիմ» անվանող փոփոխությանը, մեկը ձեռնպահ է մնացել։
Բանաձեւում դրա հեղինակները կոչ են արել կազմակերպության անդամ երկրներին «առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա»։ Նրանք նաեւ խորհուրդ են տվել «ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինայի վերականգնմանը»։
ԵԽԽՎ բանաձեւերը պարտադիր բնույթ չեն կրում։