Ուկրաինայում պնդում են, որ 18 րոպեում 4 ռուսական ուղղաթիռ են խոցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի ռազմաօդային ուժերը պնդում են, որ 18 րոպեում խոցել են Ռուսաստանի առնվազն 4 հարվածային ուղղաթիռ:
Ինչպես հայտնում են ուժային կառույցից, այդ դեպքերը գրանցվել են այսօր առավոտյան՝ 8:40-8:58 րոպեներին՝ Ուկրաինայի հարավում:
Նշվում է, որ խոցված ուղղաթիռները, ամենայն հավանականությամբ, Ка-52 տեսակի են, որոնք կրակային աջակցություն են ապահովել ռուսական ոչ ցամաքային զորքերին:
Թիրախում հայտնվել են ևս երկու ուղղաթիռ, ուստի Ուկրաինայի ԶՈւ-ն ենթադրում է, որ հնարավոր է խոցված օդային միջոցների քանակն ավելին լինի: