ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգավորման համար շատ բան արդեն արվել է, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման գործում և քննարկել, թե ինչ պետք է անել դրանց շուտափույթ իրագործման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:
 
«Մենք, անշուշտ, այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում Ադրբեջանի հետ ձեր բանակցությունները։ Ես գիտեմ, որ վերջերս շփումներ են եղել Եվրոպայում, ԶԼՄ-ներում տարբեր ասեկոսեներ ու ենթադրություններ կան։ Իհարկե, կարևոր կլինի այսօր դիտարկել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն ավելի արագ կյանքի կոչվեն», - ասել է Լավրովը։
Նա նշել է, որ կարգավորման համար շատ բան արդեն արվել է, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում, կան սահմանազատման «ուրվագծեր»։
 
«Մեր մերձավոր հարևանների և ընկերների միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը լիովին համապատասխանում է մեր շահերին, պատրաստ ենք ներդրում ունենալ այդ գործընթացում», - հավելել է ռուս նախարարը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular