ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ն պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ն պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Հայաստան, դրա համար անհրաժեշտ է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը խնդրեց հրավիրել ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողով, դա տեղի ունեցավ, որոշվեց Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, միասնական շտաբի ղեկավարին, նրանք գնացին այնտեղ, առաջարկություններ բերեցին, այդ առաջարկությունները մեր ձեռքում են եղել: Դրանք կայանում են նրանում, որ ՀԱՊԿ դիտորդների մոնիտորինգային առաքելություն ուղարկվի Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի սահմանին», - ասել է Լավրովը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններում։

Նա նշեց, որ միակ բանը, որ պահանջվում է, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որը պետք է կայացվի ՀԱՊԿ նախագահողի կողմից։

«Հիմա Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում այն (նախագահողը - խմբ.), այնպես որ, հենց որ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք պաշտոնապես հաստատել նման առաքելությունը, այն կկարողանա սկսել աշխատանքը»,- հավելել է ռուս նախարարը։

Իր հերթին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը սպասում է դիտորդներին, սակայն նման հանդիպում դեռ համաձայնեցված չէ։ Այս կապակցությամբ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի պատրաստ է նման նիստ անցկացնել առցանց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular