ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը սեփական հաշվարկներն ունի Արցախի վերաբերյալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատանքային պատվիրակությունը երեկ ժամանել է Երևան։

Հիշեցնենք, ավելի վաղ Արցախի նախագահական նստավայրից հայտնել էին, թե պատվիրակությունը Հայաստանի իշխանությունների հետ պետք է քննարկի Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Առայժմ պատվիրակության հանդիպումների, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին դեռևս տեղեկություններ չկան, սակայն Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ Հարությունյանը Հայաստան է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որպեսզի Արցախի քաղաքական գրեթե ողջ սպեկտրը կարողանա իր հարցերը հղել Հայաստանի գործող իշխանություններին և վերջապես հասկանա, թե ինչ է սպասվում իրենց։

Այս պայմաններում բնավ էլ տարօրինակ չէ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ Արցախի հանրային հեռուստատեսությանը տրված հարցազրույցին։ Հայտարարելով, թե ինքը որևէ կերպ ուղարկված չէ Նիկոլ Փաշինյանի կողմից, Բաբայանը հայտարարել է, թե 2000 թվականից բանակի գլուխը կտրված է եղել, 4 տարի բանակ է կառուցվել, 20 տարուց ավելի՝ քանդվել։ Սամվել Բաբայանը նաև մեղադրանքներ է հնչեցրել Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հասցեին։

Հայտարարել, թե ինքը բավականին լուրջ գործողություն էր մշակում Շուշին պահելու համար, սակայն թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ Արցախի զինվորականությունը ամեն ինչ արել են իր գծագրած պլանը չեղարկելու , փոխարենը հինգ-վեց հարյուր հոգու մահվան պատճառ են դարձել։ Արցախից ժամանող պատվիրակության ֆոնին Բաբայանի այս «բացահայտումները» վկայում են, որ Փաշինյանին բնավ էլ դուր չի գալիս Արցախում քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության ակտիվությունը, ինչպես նաև իրենց ներկայացվող պահանջները, և Սամվել Բաբայանին հենց ուղարկել են Արցախում հեղաշրջում իրականացնելու, պետնախարարի պաշտոնում առաջադրված Ռուբեն Վարդանյանի դիրքերը թուլացնելու, հնարավորության դեպքում էլ՝ Արցախում իշխանությունը Արայիկ Հարությունյանից խլելու համար։

Ռուբեն Վարդանյանը օրենքով չի կարող երկրի նախագահ դառնալ, մինդեռ Բաբայանը պնդում է , թե առնվազն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 8 անգամ եղել է Արցախում։ Սա փաստացի նշանակում է, որ նա արցախցիներին հայտնում է, որ չի խախտել օրենքի պահանջը և անհրաժեշտության դեպքում կարող է առաջադրել իր թեկնածությունը։ Մնում է միայն մի փոքրիկ տեխնիկական հարց՝ Արայիկ Հարությունյանին իշխանությունից հեռացնելը, ինչն էլ, մեր աղբյուրների փոխանցմամբ, դարձել է փաշինյանական իշխանության «իդեա ֆիքսը»։

Նինա Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular