ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքագետ Օրդուխանյան. «Լեռնային Ղարաբաղում խաղաղություն չի լինի առանց Ռուսաստանի»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Argumenti.ru–ն գրում է, որ քաղաքագետ Ռաֆայել Օրդուխանյանը կարծում է, որ միայն ՀԱՊԿ ուժերը կարող են զսպել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

«Հայաստանում դեռևս հաստատում չկա, որ ինչ որ պայմանավորվածություններ են ձեռք  բերվել։ Փաշինյանի շրջապատից տեղեկություններ կան, որ դրանք դեռ շրջանակային համաձայնագրեր են։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ հետևյալը. այդ երբվանի՞ց է Թուրքիան դարձել վերակացու Հայաստանում։ Եթե ​​պայմանագիրը կնքի Փաշինյանը, ով հիմա բացահայտ հակառուսական քաղաքականություն է վարում, և եթե հաշվի չառնի աշխարհառազմավարական իրավիճակը և Ռուսաստանի վարած քաղաքականությունը, ապա ստորագրված ցանկացած պայմանագիր Հայաստանում ոչինչ չի արժենա»,– ասել է նա։

«Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը առանձին չի դիտարկվում, դա Մերձավոր Արևելքի ընդհանուր աշխարհառազմավարական իրավիճակի մի մասն է։ Այն պետք է հաշվի առնի Չինաստանից մատակարարման շղթաները, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի շահերը երկրների քաղաքականության համատեքստում։ Եթե ​​որևէ ռազմավարական համաձայնագիր ստորագրվի առանց Ռուսաստանին հաշվի առնելու, ապա Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Սա հենց այն իրավիճակն է, որը կախված չէ Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Չմոռանանք, որ խաղաղապահ զորախումբ է գտնվում  Լեռնային Ղարաբաղում, և միայն այդ կերպ կարելի է խաղաղություն ապահովել տարածաշրջանում»,– կարծիք է հայտնել Օրդուխանյանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ։ Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրների տարածքային ամբողջականության ճանաչման, սահմանների սահմանազատման և ևս երեք կետերի վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular