ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս (Ֆոտոշարք)

ԻՐԱՎՈՒՆՔ

Մի դատական գործով էլ վաճառելու են նրանց տունը՝ նրա բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու համար Աստղիկ Մելքոնյանին երեք օր առաջ այցելել էր ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Տաթեւիկ Բուջաթյանը՝ խորհրդատվություն տրամադրելու համար:
Այցից հետո փաստաբանն ուշքի չի գալիս:

Խնդիրը ոչ այնքան նրա նոր վստահորդի դատական ավարտված գործընթացին միջամտելու մասին է, որքան որ՝ առանց այս հիվանդ կնոջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել բռնագանձում տարածելու «Նուռ» ընկերության օգտին հինգ հարյուր հազար դրամի պահանջի գործով:

Երեկ փաստաբանի հետ այցելել եմ Արաբկիր համայնքում հորական անշուք տանն ապրող միայնակ մորը:
Կողքի փոքրիկ աթոռակին հինգ տարեկան աղջնակն էր, ամեն ինչից անտեղյակ՝ անձրեւանոց էր նկարում:

Պարզվեց՝ Աստղիկը ծանր հիվանդ է, գամված է անկողնուն, քայլել չի կարող: Նրա մոտ առկա է սիստեմային սկլերոդերմիա, երկար կյանք չունի:
Անկողնուն գամված կինը երկու տարի է, ինչ այս վիճակում է:

Իր պատմելով, առողջության հետ կապված խնդիր չի ունեցել: Ծննդաբերությունն անցել է նորմալ, առանց ցավերի: Ծննդաբերելուց վեց ամիս հետո ձգվել է ձեռքի մկանը, ապա՝ ոտքերը: Գնացել է բժշկի, ասել են, թե՝ սիստեմայից կարող էր լինել:

Ամեն մի այցը տասը հազար դրամ էր: Դրա համար «Նուռից» քարտ է վերցրել հարյուր քսան հազարի չափով: Գումարը պարտաճանաչ տվել է: Հետագայում չի կարողացել՝ կապված իր անաշխատունակ դառնալու հետ:

Նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Դեղորայքը, բուժումներն արվել են մինչ օրս նրա անպաշտպան ընտանիքի հաշին: Սակայն ոտքերին բացվել են վերքերը, որից ոչ միայն արյուն է ծորում, այլ՝ որդեր…
Ի դեպ, փոքրիկ սենյակը, ուր անվերջ մրսում էր Աստղիկը, չնայած փայտե վառարան էր վառվում, փտած մաշկի հոտն անտանելի էր:

Ցավերի պատճառով երկու տարի առաջ հայտնվել է Նոր Նորքի հիվանդանոցում, ապա՝ «Էրեբունիում»: Ամեն անգամ քառասունհինգ հազար դրամ գումար է տալիս՝ տրամադոլ գնելու, սրսկելու համար:

Տասն օր պառկել է «Էրեբունի» հիվանդանոցում, ապա եկել է տուն: Իր պատմելով՝ խորհուրդ են տվել դիմել Աբովյանում ապրող հեքիմի՝ Ռազմիկին: Նա երեք հազար դոլար գումար է ուզել բուժելու համար, որը, քրոջ ամուսինը վաճառելով իր մեքենան, բերել-հասցրել են հիվանդին:

Սոսկալի են դարձել ցավերը, ոտքերն ավելի են արյունոտվել, մաշկն ավելի բացվել:
Հրաժարվել է բուժումից, նաեւ դիմել Կոտայքի մարզի հետաքննիչ Վիգեն Մեհրաբյանին: Գործ չի հարուցվել: Թե հետաքննիչի մոտ, թե դատական ատյաններում մահվան դուռը գնացող կնոջը որեւէ իրավական աջակցություն ցույց տվող չի եղել, առանց նրա դատարանը բռնագանձման հարց է քննել:

Այս ողբերգական կացության ելքերից մեկը հիվանդին պետպատվերով տեղափոխելն է բուժհաստատություն, նրան առաջին կարգ տալը, եւ հետաձգելը բռնագանձման կատարումը, քանզի անսպասելի նման կացության մեջ գտնվողի գումարը հաստատապես կուլ չի գնա, եթե անգամ այդ գումարը գտնվի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular