ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը «մաքրում» է Քեթրինի Միհրանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 14-ի նիստում։ Կան մի շարք ընկերություններ, որոնք շահագրգռված են այդ արգելքով, մասնավորապես` նույն «Ասկե Գրուպը»: «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը։

«ԱՏ-մետալս»-ին ընդերքօգտագործման իրավունքով հատկացված հողերի 60 տոկոսի՝  «Արևիք» ազգային պարկի տարածքում ընդգրկվածությունը 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էր տեսչական մարմնի, հետագայում նաև իրավապահների տեսադաշտում։ Սակայն, գործը կարճվել է: Դժվար թե՝ պատահականության սկզբունքով:

Սա միակ դեպքը չէ, երբ հեղափոխական իշխանությունները մեծահոգություն են դրսևորում Միհրան Պողոսյանի ընտանիքի անդամների դեմ:  Այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այս պահին քննվում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին ազատությունից զրկելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցը։ Միջնորդությունը ներկայացրել է նախաքննական մարմինը։ Ըստ այդ հրապարակման՝ Անի Հարությունյանն անցնում է «կաշառքի գործով»: Մամուլի տեղեկություններով, սակայն, խոսքը ոչ թե կալանքի, այլ դատավորի լիազորությունների կասեցմանն է վերաբերում: Դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։

2018-ի օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր բանանի ու շաքարավազի մենաշնորհը վերացնելու խնդրին: «2017 թվականին ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը, և ասում եմ` այսօր Հայաստանում չկա բանանի և շաքարավազի մենաշնորհ», - հայտարարել էր Փաշինյանը (տե՛ս 31:45 – 32:30):

Բայց արի ու տես, որ «Քեթրին Գրուպ»-ին փոխկապակցված մեկ այլ՝ «Ֆրուտ Վորլդ» ընկերությունը, շարունակում է իր գործունեությունը բանանի շուկայում: Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։

Ինչպես է ստացվում, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Միհրան Պողոսյանին օֆշորի և բանանի արքա անվանող Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո ոչ միայն մոռանում է իր վաղեմի մեղադրանքների մասին, այլ մի բան էլ ամեն կերպ «մաքրում» է այսպես ասած` օֆշորի արքային և նրա ընտանիքի անդամներին...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular