ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Անդրեասյանը քանդում է ԲԴԽ-ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանի՝ Բարձրագույն դատական խորհուրդ գործուղելու և ԲԴԽ նախագահ դառնալու հանգամանքը վկայում էր, որ Հայաստանի գործող իշխանությունները որոշել են լուրջ հարված հասցնել դատական իշխանությանը։ Առաջին հերթին լուրջ հարված հասցվում է հենց Բարձրագույն դատական խորհրդին։

Տակավին, մի քանի օրում Անդրեասյանը հասցրել է այլևս անտանելի պայմաններ ստեղծել ԲԴԽ -ում, որ նույնիսկ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ իրենց ձայներ տված Գրիգոր Բեքմեզյանը երեկ ստիպված է եղել հրաժարականի դիմում ներկայացնել և հրաժարվել ԲԴԽ անդամի լիազորություններից։

«Ցավոք վերջին մեկ շաբաթվա գործընթացները՝ ներառյալ այսօրը, ինձ համար հիմնովին ապացուցեցին, որ Բարձրագույն դատական խորհուրդի անկախության մասին իմ և խորհրդի անդամների մեծամասնության պակերացումները իրար չեն համապատասխանում ։ Վերլուծելով վերջին մի քանի ամսվա իրադարձություննեը, նաև վերջին մեկ շաբաթվա գործընթացները ՝ համոզվեցի, որ Բարձրագույն դատական խորհուրդն այլևս այն խորհուրդը չէ, որը նախատեսված է Սահմանադրությամբ և դատական օրենսգրքով»,- գրել է Բեքմեզյանը։

Իհարկե, տարիներ շարունակ աշխատելով Գագիկ Ջհանգիրյանի ձեռքի տակ՝ Բեքմեզյանը բնավ էլ աչքի չի ընկել սկզբունքային կեցվածքով, մեր աղբյուրի փոխանցմամբ, շատ ժամանակ էլ քվեարկել է այնպես, ինչպես նրան հանձնարարել է Գագիկ Ջհանգիրյանը, կամ օրվա իշխանությունը։

Ամենայն հավանականությամբ նրա և Անդրեասյանի միջև սև կատու է անցել անձնական ամբիցիաների պատճառով։

Նշվում է, որ թե՛ Բեքմեզյանը, թե՛ խորհրդի այլ անդամներ ցանկություն ունեին իրենք օգտագործել փաշինյանական իշխանության հետ իրենց կապերը և դառնալ ԲԴԽ նաագահ, բայց Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ԲԴԽ նաագահ դարձնել Կարեն Անդրեասյանին՝ այնտեղ գործուղելով նաև նրա տեղակալ Երանուհի Թումանյանցին։

Առաջիկայում նաև ԲԴԽ է գործուղվելու Կարեն Անդրեասյանի մտերիմներից ևս մեկը,չի բացառվում, որ հենց Բեքմեզյանի փոխարեն։ Անդրեասյանը մտադիր է խորհուրդը բացառապես իրեն հավատարիմ կադրերով լցնել, դատավորներին ճնշել, որպեսզի կարողանա ամբողջությամբ փաշինյանական իշխանության վերահսկողության տակ մտցնել դատավորներին։

Արդեն նշել ենք, որ դաական համակարգից մեծ արտահոսք է սպասվում, իսկ Ալեքսանդր Ազարյանի հրաժարականից հետո, հոռետեսական տրամադրություններ դատավորների շրջանում ավելացել են։

Լինա Արամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular