ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիային նայրդայնացնում է Սփյուռքի գործոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի նախապայմաններով կարգավորելու, տարածաշրջանում թուրքերի ազդեցությունը ավելացնելու, ինչպես նաև փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ վերածելու գործընթացին ամենաշատը այս պահին խոչընդոտում է հայկական սփյուռքը։ Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ Թուրքիայի պաշտոնյաները ավելի ուժգնացրել են իրենց հարձակումները հայկական սփյուռքի կառույցների դեմ։

Թուրքիայի արտգործխնախարար Մեվլութ Չավուշօղլուն նախօրեին Ստրասբուրգում հանդիպել է թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ և մեղադրանքներ հղել հայկական սփյուռքին, հայտարարել, թե Ֆրանսիայում բնակվող հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Նախարարը նշել է, թե որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և թշնամանք են քարոզում և իր թուրք հայրենակիցներին կոչ է արել պայքարել նման օրինակ երևույթների դեմ։

Չավուշօղլուն ասել է, որ թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհուրդը հաջողությամբ պայքարում է Թուրքիայի և թուրք ժողովրդի հասցեին հայ համայնքի տարածած զրպարտությունների դեմ և կոչ արել Ֆրանսիայում գտնվող բավական ազդեցիկ թուրք գործիչներին իրենք ևս ինքնակազմակերպվեն և պայքար մղեն Ֆրանսիայում բավական ազդեցիկ հայկական լոբբիի և հայկական կազմակերպությունների դեմ։ Ըստ էության ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների ՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մոռանալու նախապայմանը թեև կատարվում է փաշինյանական վարչախմբի կողմից, սակայն հայկական սփյուռքը մտադիր չէ մի կողմ դնել իր հզոր կռվանները և պայքարել թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականության դեմ, ընդհակառակը, Սփյուռքի մարմինները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի ակտիվացել են համագործակցելը իրար հետ և նախկինում լուրջ հակասություններ ունեցող կառույցները այժմ արդեն համատեղ են փորձում պայքարել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ։

Եվ հենց սա է պատճառը, որ Չավուշօղլուն և նրա ղեկավարներն ակնհայտորեն նյարդայնանում են և հանձնարարում են թուրքերին տեղերում ևս պայքարել հայկական կառույցների դեմ։ Վստահաբար կարելի նշել, որ նրանց այս մտահղացումը ձախողվելու է, քանի որ ի տարբերություն հայաստանյան քաղաքական դաշտի, Սփյուռքի կառույցները փաշինյանական ապիկար և դավաճան իշխանության վերահսկողության տակ չեն գտնվում։

Մարատ Երամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular