ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոլցովցի նկարիչը Հայաստանը համարում է կոլորիտի դպրոց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Naukogradpress.ru-ն գրում է, որ ամռանը Հայաստան է այցելել Կոլցովոյի արվեստի դպրոցի ուսուցչուհի, Նկարիչների ստեղծագործական միության անդամ Օքսանա Չերնիշևան։ Նրա տպավորությունները հարուստ մշակույթով և արտասովոր բնություն ունեցող երկիր կատարած ճանապարհորդությունից այն կտավների վրա են, որոնք այժմ ցուցադրվում են արվեստի դպրոցում:

— Սպիտակ լեռներ ու սև միջնադարյան վանքեր քարե պատկերասրահներով, վարդագույն տուֆից կառուցված Երևան ու Սևան փիրուզագույն ջրով — Հայաստանն ինձ համար դարձել է կոլորիտի դպրոց,- ասել է նկարչուհին,- Հայաստանի մշակույթը արմատացած է մարդկության հնագույն պատմության մեջ։ Այդ ժողովուրդը քրիստոնեությունն ընդունել է 4-րդ դարում։

Եվ ոչ միայն ստեղծել է իր ճարտարապետությունը, կերպարվեստը, այլ նաև դարերի ընթացքում կարողացել է պահպանել այդ ժառանգությունը։ Սանահինը, Հաղպատը, Գեղարդը, Գոշավանքը, Հաղարծինը, Սևանավանքը, Նորավանքը, Խոր Վիրապը և 6-9-րդ դարերի տաճարները, վանքերը պահպանել են իրենց պարիսպները, այսօր այստեղ են գալիս հնագույն շինարարների ժառանգները։ Ինտերիերները պարզ ու լակոնիկ են հստակ որմնադրությամբ, ազնիվ քարի հյուսվածք,  սրբապատկերները քիչ են, նկարներ չկան: Հետաքրքիր ավանդույթ կա՝ աղջիկները հաճախ կանգնում են խորանի առաջ ու երգում։ Թափանցիկ հստակ ձայնը լցնում է արձագանքող տարածության դատարկությունը, վեր է բարձրանում, ինչպես մոմի բոցը փորագրված խաչքարի մոտ։ Խաչքարը հայ ժողովրդի յուրահատուկ ավանդույթ է, որը պահպանել է հնագույն սիմվոլիկան և քարի փորագրության բարդ տեխնիկան։ Երկու միանման խաչքար չկա։ Յուրաքանչյուր աղոթքի քար տարբեր է:

Գորգագործությունը մեկ այլ հին ավանդույթ է: Հնագույն զարդանախշերի պատմությունը վերածվում է հեքիաթի, և եթե այցելեք Երևանի  շուկա, ապա պարզապես կտեսնեք «կարապետների (գորգերի) թատրոնը։ Արևելյան հեքիաթը թափանցում է դիտողի երևակայությունը՝ գերելով իր տարօրինակ մեղեդիով, կծու բուրմունքներով և հնչեղ, նուրբ գունավորմամբ։Նուռը Հայաստանի խորհրդանիշն է: «Հյութալի ռուբինի նռան հատիկները մարդիկ են, մենք բոլորս… Եվ մենք բոլորս միասին մեկ ժողովուրդ ենք»,- հպարտությամբ ասում են այդ հին քաղաքակրթության ժառանգները։ Հիշում են, որ Ջրհեղեղից հետո Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա։ Արարատը Հայաստանի ևս մեկ խորհրդանիշ է, և դուդուկը լաց է լինում կորած հինավուրց սրբավայրի անհասանելիության համար։ Վարդագույն տուֆի քաղաք Երևանը հատկապես գեղեցիկ է առավոտյան։ Միջնադարյան եկեղեցիների բրգաձև գմբեթների գույնը միահուսվում է խորհրդային շրջանի հանդիսավոր ճարտարապետության մեջ չկորցնելով ազգային բնօրինակ հատկանիշը։ Եղնիկ, սիրամարգ, խաղող և շատրվաններ, շատ-շատ շատրվաններ և շատ հարուստ կանաչապատում, որոնցում թաղված է վարդագույն քաղաքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular