Եվրոպայի խորհուրդը ուշադրությամբ հետևում է հայ գերիների մահապատժի գործին. Բուրիչը՝ Բայրամովին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նամակով դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով մանրամասն տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածների խախտման մեղադրանքների առնչությամբ, հայտնում է Infoteka24.ru-ն:
Բուրիչը պարզաբանել է, որ խոսքը գնում է վերջերս տարածված տեսանյութերի մասին, որտեղ պատկերված են հայ ռազմագերիների սպանությունը, այդ թվում՝ արտադատական մահապատիժները։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ Եվրախորհուրդը ուշադրությամբ կհետևի այս գործին՝ Կոնվենցիայով նախատեսված իր մանդատի համաձայն՝ համոզվելու, որ կազմակերպության չափանիշները լիովին հարգվում են։