ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային հասցված հարվածներն էլ ավելի են ամրապնդում նրան աջակցելու հանձնառությունը. Բայդեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Ուկրաինային հասցված հարվածներն էլ ավելի են ամրապնդում Կիևին աջակցելու հանձնառությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բայդենի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ արեւմտյան երկրները ծրագրում են մեծացնել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա, ինչպես նաեւ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

«Ներկայիս հարձակումները միայն ամրապնդում են մեր հանձնառությունը՝ կանգնելու Ուկրաինայի ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի: Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մենք կշարունակենք Ռուսաստանի վրա ծախսեր պարտադրել նրա ագրեսիայի համար»,- ասել է նա։

Նա նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայի տարածքում վայրագությունների և ռազմական հանցագործությունների համար։ ԱՄՆ-ն վճռական է, որ դրա համար պատասխանատվության ենթարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանին, ասվում է տեքստում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular