Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է. Բլինքենը՝ Փաշինյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է, Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցի ընթացքում ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական խաղաղ բանակցություններում գրանցված առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը, դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է»,- գրել է Բլինքենը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: