ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միեւնույն է չեն մարսելու, շուտ թե ուշ հատ-հատ պատասխան են տալու. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերասիմ Վարդանյանն, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Այս մասին Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ է, որ Գերասիմ Վարդանյանն արդեն 5 ամիս է ապօրինի կալանքի տակ է գտնվում. դա բոլորի՝ այդ թվում նաեւ էս ստրկամիտ դատավորների համար, ակնհայտ է, որ իրենք քաղաքական պատվեր են կատարում, եւ Գերասիմը, ըստ էության, անազատության մեջ է իր քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար։ Հայաստանում վաղուց չկա արդարադատություն։ Նման գործերն այդ ամենի ապացույցն են»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա զուգահեռ տարավ Խաչատուր Սուքիասյանի եղբոր, Սյունիքի նախկին մարզպետի եւ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ վարած արդարադատության միջեւ․ «Օրինակ՝ իրենց պատգամավոր Գռզոյի եղբայրը Երեւանի կենտրոնում մարդ է կրակում, գրավով ազատ է արձակվում, կամ Սյունիքի մարզպետի տղան խուլիգանություն է անում, էսօր ազատության մեջ է, բայց ամբողջովին չհիմնավորված, ինչ-որ կասկածանքով, ենթադրությամբ մարդուն կալանքի տակ են պահում։ Լավ, ասենք թող պահեն Գերասիմին կալանքի տակ, միեւնույն է չեն մարսելու, շուտ թե ուշ հատ-հատ պատասխան են տալու, ու մեր երկրում սահմանադրական կարգը պետք է վերականգնվի»։

Սաղաթելյանն անդրադառնալով ԲԴԽ նախագահի ընտրությանը ընդգծեց, որ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է.

«Մեկ թուրքահպատակ կուսակցության կողմից զավթվում է երկրի բոլոր պետական մարմինները. ՍԴ-ում ում է նշանակում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ով է դառնում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ով է դառնում։ Էս է Հայաստանում ժողովրդավարությունը, ջերմ բարեւներս տիկին Վիկտորինին՝ Եվրամիության ներկայացուցչին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աչքերը փակել են եւ ասում են՝ Հայաստանում կա ժողովրդավարություն։ Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է եւ դա օր առաջ պետք է վերականգնվի»։

Անդրադառնալով ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերին տեւական ժամանակ կալանքի տակ պահելու գործընթացին՝ Սաղաթելյանն ասաց. «Վերջերս ՏԻՄ ընտրություններ էր, մարդը ժողովրդի կողմից ընտրվում է համայնքի ղեկավար, նրան թողնում են կալանքի տակ՝ խլելով ժողովրդից ստացած քվեն։ 11 ամիս ապօրինի կալանքի տակ պահեցին Բերդի համայնքապետին։ Մեր երկրում փորձում են հաստատել մեկ մարդու դիկտատուրա, որպեսզի կարողանան ավելի լիարժեք ու ավելի ամբողջությամբ ծառայել թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ նման դատավորներն ու դատախազներն էլ ընդամենը գործիք են այդ արանքում, ում վզներին եւս կա արյուն։ Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում պահում են Նիկոլի իշխանությունը, հստակ պետք է իմանան, որ իրենց յուրաքանչյուրի վզին կա արյուն։ Վերջին զոհերը, 200-300 հոգու արյունը նաեւ իրենց վզին է, որովհետեւ իրենք պահում են Նիկոլի իշխանությունը, Նիկոլը շարունակում է մարդկանց սպանել, շարունակում է երկիրը հանձնել, հետեւաբար իրենք փայ են երկիրը հանձնելու ու բոլոր զոհերի համար»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular