ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրղզստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի դեսպան Գյուլնարա-Կլարա Սամատը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումից հետո: Նախարարության մեկնաբանության մեջ ասվում է, որ «անկեղծ զրույց է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների արդի հարցերի շուրջ»։ Ի թիվս այլ հարցերի, ինչպես հաղորդվում է, քննարկվել են առաջիկա շփումները ԱՊՀ հարթակներում՝ Աստանայում կայանալիք գագաթնաժողովում։ 

Միաժամանակ նշվում է, որ քննարկման թեմաներից մեկը եղել է «ՀԱՊԿ-ում փոխգործակցությունը»։

«Հաստատվել է կողմերի հավատարմությունը հարաբերությունների դաշնակցային բնույթին, որի արդիականությունն աճում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխորտակելի եղբայրություն-2022» զորավարժությունների չեղարկման մասին, որոնք պետք է անցկացվեին հոկտեմբերի 10-14-ը Սերբիայից, Սիրիայից, Մոնղոլիայից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից դիտորդների մասնակցությամբ։

Հոկտեմբերի 10-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի կունենա Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների ամրապնդման համաժողովի անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որին կմասնակցեն Պուտինը և Ժապարովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular