Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Զախարովայի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի անվտանգության ծառայությունը ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովայի նկատմամբ հետախուզում է հայտարարել, այս մասին տեղեկություն է հայտնվել Ուկրաինայի ՆԳՆ պորտալում։
Մինչ այդ ՈՒԱԾ-ն հետախուզում էր հայտարարել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի նկատմամբ։ Գերատեսչության տվյալների բազայի համաձայն՝ Մեդվեդևը մեղադրվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության մեջ։
Ավելի վաղ Մեդվեդևը մեկնաբանել էր Ղրիմի կամրջի վրա հարձակումից հետո ուկրաինական օբյեկտների ուղղությամբ հրթիռային հարվածները։ Միաժամանակ նա վստահություն էր հայտնել, որ նմանատիպ դրվագները կկրկնվեն։
Իր Telegram-ի ալիքում նա հայտարարել էր նաև Կիևում քաղաքական ռեժիմի կազմաքանդման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ արտահայտում է իր անձնական կարծիքը.