ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանկացել է պանիրը, կաթը, տավարի միսը և այլն․ Վիճակագրական կոմիտե

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. սեպտեմբերը 2021թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 9.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.6%:

2022թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ): Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.4%-ով։

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 11.1%-ով, ալյուրինը՝ 15.9%-ով, նախաճաշի համար շիլաներինը՝ 18.1%-ով, հացինը 19.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 1.3% և 0.1%-ով:

Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 3.2%, 7.2%, 8.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%, 0.9%, 1.5%-ով:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 23.9%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է թարմ կաթի՝ 14.8%, տավարի մսի՝ 22.1%, սառեցրած ձկան՝ 26.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.4% և 0.5% գնաճ:

Ցիտրուսային մրգերի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել են 1.6%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 7.6%-ով:

Միաժամանակ, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի հՎիճակագրական կոմիտեամեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 0.7%, 5.6% և 4.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3% և 1.1% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:

Ձվի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի 31.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 3.8% գնաճ:

2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular