ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան ծրագրում է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Արևմուտքի միջև. ԶԼՄ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան ծրագրում է բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և Արևմուտքի միջև Ուկրաինայում իրավիճակի շուրջ։ Այս մասին գրում է թուրքական Milliyet թերթի սյունակագիր Օզայ Շենդիրը։

«Այս պահին Թուրքիան ծրագրում է Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստեցնել արևմտյան չորս հիմնական երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային»,- ասել է Շանդիրը։

Նյութում պարզաբանվում է, որ համապատասխան առաջարկն արդեն «կարևոր և մասնավոր» դիվանագիտական ​​խողովակներով փոխանցվել է Վաշինգտոնին։ Ինչպես նշում է հոդվածագիրը, ծրագրի վերաբերյալ առաջին մեկնաբանություններն ամերիկյան կողմից շատ դրական են եղել։

«Միակ հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի ռուսաստանցի զրուցակից գտնել նման երկխոսության համար»,- ասվում է Milliyet-ի հոդվածում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular