ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. ԱՄՆ-ն արդյունավետ կերպով օգտագործում է Ռուսաստանի պասիվ պահվածքը Անդրկովկասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru–ն գրում է, որԱնդրկովկասում Ռուսաստանը ծայրահեղ պասիվ քաղաքականություն է վարում, ինչը հանգեցնում է տարածաշրջանում նրա ազդեցության անխուսափելի նվազմանը։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։

«Նենսի Փելոսիի հայտարարության մեջ կային հստակ մեսիջներ, որոնք ուղղված էին թե՛ ներկայիս իշխանության պահպանմանը, թե՛ Իրանի դեմ։ Սակայն կարևոր է ոչ միայն այցի փաստը, այլ նաև հետագա քայլերը։ ԱՄՆ-ն օգտվում է ուժային վակուումից, որը ստեղծվում է Ռուսաստանի պասիվության ֆոնին, որը չի կարողանում իր դիրքորոշումը կողմորոշել իր ռազմավարական դաշնակցի համար բավականաչափ կրիտիկական պահին։ Ռուսաստանի ազդեցության գոտին Հարավային Կովկասում շարունակում է նեղանալ՝ Վրաստանը վաղուց է դուրս եկել Մոսկվայի ուղեծրից, Ադրբեջանը արդեն Թուրքիայի ուղեծրում է, մնում է Հայաստանը։ Այս ֆոնին չեզոք արբիտրի դեր խաղալու Ռուսաստանի ցանկությունը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կգերադասի այն ուժերին, որոնք պատրաստ են միանշանակ դիրքորոշում արտահայտել և համապատասխան աջակցություն ցուցաբերել»,- ասել է փորձագետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-18-ը ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին այցելել էր Երևան, որտեղ ելույթ էր ունեցել ի պաշտպանություն Հայաստանի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular