ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազեմիրոն հիասթափված է

ՍՊՈՐՏ

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված 30-ամյա բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն հիասթափվել է հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում եւ ցանկանում է հունվարին փոխել ակումբը, հաղորդում է Todofichajes-ը։

Կազեմիրոն հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում եւ նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունից առաջ ունի խաղաժամանակի պակաս, ինչից դժգոհ է։

Նրա պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Արքայական ակումբը Կազեմիրոյի տրանսֆերից ստացել էր 70 միլիոն եվրո։

«Մանչեսթեր Յունայթեդում» Կազեմիրոն մասնակցել է յոթ հանդիպման, որից երկուսում է եղել մեկնարկային կազմում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular