ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը պետք է զորքը վերադարձնի սեպտեմբերի 12-ի ռազմական գործողություններից առաջվա դիրքեր. ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ:

Առաքելությունը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումը և հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինկենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերի համար, ներառյալ կարևորել է Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձը։

«Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծել չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։ Անցյալ շաբաթավերջին սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած բռնության համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից հարուցված հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ պահպանել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։

Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 28-ին հրադադարի վերջին խախտումները խիստ մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին խստորեն պահպանել կայուն հրադադարը, հետ քաշել և հեռվացնել իրենց զինված ուժերը և շարունակել բանակցությունները սահմանների սահմանազատման շուրջ՝ աջակցելու խաղաղ կարգավորմանը։ Մենք կրկնում ենք մեր կոչը ադրբեջանական ուժերին՝ վերադառնալ իրենց սկզբնական դիրքերը սեպտեմբերի 12-ի գիշերը ռազմական գործողությունների բռնկումից առաջ: Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների, ոչ թե բռնության միջոցով։ Անցած շաբաթվա ընթացքում ականներից հայ զինվորների և ադրբեջանցի խաղաղ բնակիչների մահը հստակ և ողբերգական կերպով ցույց է տալիս այս հակամարտության շարունակական մարդկային հետևանքները», - ասվում է հայտարարությունում։

Դրանում նաև ասվում է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ԵԱՀԿ-ի վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման գործիքների ակտիվացմանը, ներառյալ Փաստահավաք առաքելության ստեղծումը, ինչպես պահանջվել է Հայաստանի կողմից։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունների հանդեպ իրենց հաշվետու լինելու համար։ Մենք խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգները աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման սերտ գործընկերների և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն», - ասվում է հայտարարությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular