Հայաստանին ցանկանում են խցկել ԽՍՀՄ ներքին սահմաններ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆRealtribune.ru-ն գրում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով 1991 թվականի դեկտեմբերի 18-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրի վրա, ապա ինքը պատրաստ է անցնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը այդ հիմքով»։
Realtribune.ru–ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը վարչապետի առաջարկը անվանել է «կատարյալ հիմարություն»:
«Դա կատարյալ հիմարություն է: ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը չի կարգավորում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը։ Խորհրդային Հայաստանը երբեք պետական սահմաններ չի ունեցել Բաքվի մինիսուլթանության հետ։ Խորհրդային Հայաստանն ուներ միայն ԽՍՀՄ ներքին վարչական սահմաններ, որոնք ստեղծվել էին առանց հաշվի առնելու հայ ժողովրդի բնակության ազգագրական տարածքը։ Խորհրդային կառավարության կողմից Արցախի, Ուտիքի և Նախիջևանի փոխանցումը Բաքվի իշխանությանը հակասում էր Ազգերի լիգայի կանոնադրությանը և այժմ էլ հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, որը հիմնված է ազգերի իրավական անձի սկզբունքի վրա, այլ ոչ թե բոլշևիկ ու թուրք գաղութարարների կողմից իրենց կամքով ստեղծված պետության իրավականության վրա։ Փաշինյանն ասում է, որ Արցախի հարցը և Բաքվի մինիսուլթանության հետ պայմանագիրը երկու տարբեր բաներ են:
Այստեղ նա միտումնավոր տարանջատում է Արցախն ու Հայաստանը։ Բազմիցս ասել եմ և կշարունակեմ ասել– Հայաստանը չի կարող սկսվել Սյունիքից, հետո ակնթարթորեն ավարտվել Քարվաճառով և Բերձորով և նորից սկսել Ստեփանակերտի մերձակայքում։ Դա հակասում է հայկական ազգագրական քարտեզներին, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հանձնաժողովի կողմից կազմված քարտեզներին։ Ինչպե՞ս եք Սյունիքը բաժանելու Արցախից: Ի՞նչ «բարձր» սկզբունքով։
Փաշինյանը, Սարգսյանը, Քոչարյանը և Տեր-Պետրոսյանը Բաքվի բանդաների հետ բանակցություններում հիմնվել և հիմնվում են միայն ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների վրա։ Այսինքն Հայաստանն ի սկզբանե մղվել է գաղութային սահմաններ։ Իսկ Փաշինյանը ստի տեղատարափների միջոցով փորձում է մարդկանց ոգեշնչել ընդունել Լենինի ու Աթաթուրքի կողմից Կովկասում գծված ԽՍՀՄ ներքին սահմանները։ Իսկ ինչո՞ւ հայ տեղապահների մտքով չի անցել բանակցությունների հիմք ընդունել Հայաստանի Առաջին Հանրապետության սահմանը, որն արևելքում ընդգրկում էր Արցախն ու Ուտիքը։ Մոսկվայից ժամանած կուրատորները միջամտե՞լ են: Ուրիշ ի՞նչ արդարացումներ կան։ Եթե դուք սկսում եք պատմական սկզբունքից, ապա սկսեք դրանից։ Եթե Հայաստանը, ըստ ձեզ, գոյություն չի ունեցել մինչև 1921 թվականը, ապա Սարդարապատում ո՞վ հաղթեց թուրքերին։ Մի՞թե հենց այնպես փախան»,– գրել է Սարգիս Ծատուրյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը