ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի Ռուսաստանին. Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել կանխարգելիչ հարված հասցնել Ռուսաստանին՝ նրա կողմից միջուկային զենք օգտագործելու սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է Ավստրալիայի Լոուի ինստիտուտին տված տեսազրույցի ժամանակ։

«Ի՞նչ պետք է անի ՆԱՏՕ-ն: Վերացնի Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորությունը: Բայց այն, ինչ կարևոր է, ես ևս մեկ անգամ դիմում եմ միջազգային հանրությանը, ինչպես մինչև փետրվարի 24-ը՝ կանխարգելիչ հարվածներ, որպեսզի նրանք (ռուսները) իմանան, թե ինչ կլինի իրենց հետ, եթե դրանք օգտագործվեն։ Եվ ոչ հակառակը՝ սպասել Ռուսաստանի միջուկային հարվածներին, որպեսզի հետո ասես. «Ախ՜, դու այդպես, ուրեմն ստացիր մեզանից», - ասել է Ուկրաինայի ղեկավարը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ուկրաինայի նախագահի հայտարարությանը՝ ասելով. Զելենսկու հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան համաշխարհային պատերազմ սկսելու կոչ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular