ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել». Ալիևը հայտնել է, թե ինչ են քննարկել քառակողմ հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչպես գիտեք, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներն անցկացրել են իրենց առաջին հանդիպումը, և, մեր կարծիքով, դա պետք է շարունակվի»։ Այս մասին Պրահայում ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Առաջիկայում նախարարները պետք է հանդիպեն երկրորդ անգամ, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը հավաքվեն և մի քանի օրվա ընթացքում պատրաստեն խաղաղության համաձայնագրի տեքստը։ Սա է մեր մտադրությունը»,- ասել է պետության ղեկավարը։

Նա հայտնել է, որ քառակողմ հանդիպմանը քննարկումներ են ունեցել խաղաղության բանակցությունների շուրջ. «Հուսով եմ, որ աստիճանաբար կմոտենանք խաղաղությանը։ Ես գնահատում եմ Շառլ Միշելի աշխատանքը այս ոլորտում: Որովհետև, ինչպես գիտեք, Բրյուսելում մի քանի անգամ եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել, և ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում խաղաղությանը»։

Նշելով, որ այս քառակողմ հանդիպումը կազմակերպել են Շառլ Միշելը և Էմանուել Մակրոնը, պետության ղեկավարն ասել է. «Կոնտակտները դեռ շարունակվում են։ Պայմանավորվեցինք ճաշից հետո նորից հանդիպել։ Ամեն դեպքում, խաղաղության գործընթացն արդեն մեծ թափ է հավաքել»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular