Իսրայելը մերժել է սահմանների սահմանազատման առաջարկի փոփոխությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը մերժել է Լիբանանի խնդրանքը ԱՄՆ-ի միջնորդությամբ սահմանազատման առաջարկի ուղղումները՝ կասկածի տակ դնելով երկար տարիների դիվանագիտական ջանքերը՝ թույլ տալու երկու երկրներին գազ արտադրել Միջերկրական ծովի վիճելի հատվածում, հաղորդում է Reuters-ը:
Գործարքի նախագիծը, որը չի հրապարակվել, նախապես ընդունվել է Իսրայելի եւ Լիբանանի կառավարությունների կողմից: Սակայն երկու երկրների ներքին հակազդեցության պայմաններում Լիբանանը խնդրել է ԱՄՆ ներկայացուցչին մի քանի ուղղումներ կատարել:
Իսրայելցի պաշտոնյան հայտնե է, որ Իսրայելի վարչապետ Յայիր Լապիդը «տեղեկացվել է այն էական փոփոխությունների մանրամասների մասին, որոնք Լիբանանը ձգտում է կատարել համաձայնագրում, եւ հանձնարարել է բանակցային թիմին մերժել դրանք»։