Գորդոն Բրաունը զգուշացնում է Բրիտանիայում «ազգային ընդվզման» մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը զգուշացնում է Բրիտանիայում «ազգային ընդվզման» մասին՝ ինֆլյացիայի ֆոնին, որը վերջին ամիսներին հասել է սերունդների համար չտեսնված մակարդակի:
BBC Radio 4-ի հետ զրույցում Բրաունն ասել է, որ «բարոյական չի լինի» ինֆլյացիայի ֆոնին նպաստները չավելացնելը։
Բրաունի խոսքով՝ դա «անարդար» եւ «անհավասար» կլինի։ «Եթե այսպես շարունակվի, ապա ազգային ընդվզում կլինի»,-հավելել է նա։