ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գոռին կրակել են՝ հեռադիտակով թշնամուն հետեւելիս».19-ամյա զինվորին հուղարկավորեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)

ԻՐԱՎՈՒՆՔ

Այսօր Շիրակ գյուղի դպրոցի շենքից հուղարկավորեցին Թալիշում փետրվարի 6-ի առավոտյան  հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մահացած ՊԲ զինծառայող, նռնակաձիգի օգնական, 19-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանին:

Նրա ծննդավայրը ծածկված էր սեւ ժապավեններով, որոնց վրա գրված էր Գոռի անունն ու տարիքը: Հերոսին  հուղարկավորեցին զինվորական կարգով՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ, հիմնի նվագակացությամբ, աղոթքով, կրակոցներով:

Գոռին հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանատան Պանթեոնում՝ հերոսների կողքին: «Շիրակ» գերեզմանատունը Շիրակ գյուղից գտնվում է  մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա, սակայն Գոռին տարան ոչ թե մեքենայով, այլ ձեռքերի վրա: Հերոսին հրաժեշտ տալուց առաջ պետական սահմանների պաշտպանության ժամանակ ցուցաբերած արիության համար՝ նրան հետմահու պարգեւատրեցին մարտական ծառայության մեդալով: «Փա՜ռք քեզ, փա՜ռք»,- գոչում էին հավաքվածները, իսկ հերոսի հայրը, գրկելով մեդալն, անվերջ համբուրում էր:  

Շիրակ գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ Գոռի ծնողները 7 տարի շարունակ երեխա չեն ունեցել: Մայրը՝ հարեւան գյուղից է՝ Կամոյից, իսկ հայրը Շիրակ գյուղի ամենամեծ գերդաստան ունեցող մարդկանցից է: Նրանք ազգուտակով զինվորականներ են, ԵԿՄ անդամներ, շատերն են վիրավորել Արցախյան պատերազմում:

Ընտանիքը, ըստ հարեւանների, չափազանց համեստ է ու պարկեշտ, թեեւ սոցիալաապես վատ վիճակում են, բնակվում են տնակում, երկրաշարժից անօթեւան են, սակայն շատ հպարտ են: Հայրը մշտապես արտագնա աշխատանքի է գնացել, Գոռին բանակ ճանապարհելուց հետո, ըստ հարեւանների, որոշել են ամբողջ ընտանիքով գնալ Կրասնոդար, աշխատել, որպեսզի կարողանան տղայի՝ բանակից վերադառնալուց հետո մի հարց լուծել: Հայրը զբաղվել է շինարարությամբ, իսկ մայրը թխվածքներ է պատրաստել Ռուսաստանում:

  «Ծնողները չգիտեին, որ Գոռը մահացել է, զանգել, ասել են, թե վիրավորվել է, շտապ եկեք: Գոռից բացի երկու անչափահաս տղաներ ունեն, նրանց էլ թողել են բարեկամներից մեկի մոտ, շտապ վերադարձել են Հայաստան: Բոլորիս տունը սուգ է՝ մանկապարտեզի երեխայից սկսած բոլորը սգում են… Ի՞նչ պիտի լինի վերջը»-հարցնում էր հարեւանուհին: Գյուղի տղամարդկանցից մեկն էլ պատմեց, որ, ըստ իրենց հասած տեղեկությունների, Գոռը դեպքի օրը եղել է դիրքերում, թշնամու կողմից  անդադար կրակոցներ են հնչել,  երբ իրավիճակը փոքր-ինչ հանդարտվել է, Գոռը հեռադիտակով սկսել է հետեւել  թշնամուն, ու այդ ժամանակ թշնամու դիպուկահարը խփել է նրա ճակատին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular