ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում իշխանությունը սահուն փոխանցո՞ւմ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ պետնախարարի պաշտոնն առաջարկել է Ռուսաստանի գործարար Ռուբեն Վարդանյանին՝ ով շաբաթներ առաջ է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ մշտական բնակության։ Այդ տեղափոխությունից հետո մամուլը բազմիցս գրում էր, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոն է առաջարկվելու, թե՛ Արցախի իշխանությունները, թե՛ Ռուբեն Վարդանյանը չէին հերքում այդ հանգամանքը։

Ըստ էության, սակայն կարելի է արձանագրել, որ Արայիկ Հարությունյանի երեկ արված առաջարկը որոշակիորեն անակնկալ է եղել Վարդանյանի համար։ Ինքը՝ գործարարը, երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել և նշել, թե պատրաստ կլինի ընդունել այդ առաջարկը, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։

Այդ կապակցությամբ առաջիկա օրերին նա շարունակելու է իր շփումները մարդկանց հետ, որից հետո կկարողանա պատասխանատու որոշում ընդունել։ Բանն այն է, որ նման առաջարկից հետո հարկ է, որ միանգամից ընդունվեր այն և այդ մասին պաշտոնապես հայտարարվեր, կամ էլ արվեր նշանակում և այդ մասին տեղեկացվեր հանրությանը։ Ըստ էության, Արայիկ Հարությունյանը որոշակիորեն թակարդի մեջ է գցել Ռուբեն Վարդանյանին՝ նրան խուսանավելու հնարավորություն չտալով։

Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, թե այս նշանակմամբ Արցախի նախագահը փորձում է Արցախի իշխանությունը փոխանցել Ռուբեն Վարդանյանին, իսկ ինքը հնարավորինս հանգիստ հեռանա Արցախի կառավարումից, հատկապես, որ Ռուբեն Վարդանյանը ռուսական քաղաքական և տնտեսական շրջանակներում ավելի մեծ կապեր ունի և ավելի լուրջ հնարավորություններ Արցախին օգնելու։

Իհարկե, Արցախում ոչ բոլորն են շահագրգռված Ռուբեն Վարդանյանի նշանակմամբ, կան բավականին ազդեցիկ մարդկանց դժգոհություններ, որոնք չեն ցանկանում, որ դրսից ինչ-որ մեկը կգա և իրենց կղեկավարի, սակայն այդ շրջանակներին պարզ և հստակ ռուսական կողմից հասկացրել են, որ չափազանց վատ են տանելու, եթե փորձեն ազդել Ռուբեն Վարդանյանի նշանակման, կամ նրա որոշումների վրա։

Արմեն Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular