ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան շեմին գտնվող Սթիվ Ջոբսի վերջին հուզիչ բառերը…

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Բիզնեսի աշխարհում ես հաջողության գագաթնակետին հասա:

Մյուսների աչքի առաջ իմ կյանքը հաջողության մարմնացում է:
Սակայն, կխոստովանեմ, բացի աշխատանքից ես քիչ երջանկություն ունեմ: Ի վերջո, հարստությունը պարզապես կյանքի փաստ է, որին ես սովորել եմ:

Այս պահին ես պառկած եմ հիվանդի մահճակալին ու, հետ նայելով իմ ապրած կյանքին, ես հասկանում եմ, որ ամբողջ ճանաչումն ու հարստությունը, որով ես այդպես հպարտանում էի, կորցրել են իրենց նշանակությունը վերահաս մահվան առաջ:
Մթության մեջ, երբ ես նայում եմ կենսաապահովման սարքերի կանաչ լույսին ու լսում մեխանիկական բութ ձայնը, մահվան շունչն ավելի մոտիկից եմ զգում:

Այժմ ես գիտեմ, որ երբ մենք բավականաչափ հարստություն ենք կուտակում, մենք պետք է բոլորովին այլ հարցեր տանք կյանքում, որոնք կապված չեն հարստության հետ…
Պետք է լինի մի բան, որը ավելի կարևոր է. միգուցե հարաբերությունները, արվեստը, միգուցե երիտասարդության երազանքները…

Հարստության անդադար ձեռքբերումները մարդուն խամաճիկ են դարձնում, ինչպես և պատահեց իմ դեպքում:

Աստված մեզ զգացմունքներ է տվել, որպեսզի մեր սերը փոխանցենք յուրաքանչյուր սրտին, և հարստության մասին ոչ մի պատրանք չպետք է լինի:
Հարստությունը, որը ես ձեռք եմ բերել կյանքի ընթացքում, ես չեմ կարող ինձ հետ վերցնել:

Այն, ինչ ես կարող եմ վերցնել, միայն սիրո առաջացրած հիշողություններն են:
Ահա իրական հարստությունը, որը պետք է հետևի Ձեզ, ուղեկցի Ձեզ, ուժ և լույս տա՝ առաջ շարժվելու համար:
Սերը կարող է հազարավոր մղոններ ճամփորդել: Կյանքը սահմաններ չի ճանաչում: Գնացեք այնտեղ, ուր ցանկանում եք գնալ: Հասեք այն բարձունքներին, որոնց ուզում եք հասնել: Այս ամենը Ձեր սրտում ու Ձեր ձեռքերում է:

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ մահճակալը. «հիվանդ մարդու մահճակալը»…

Դուք կարող եք որևէ մեկին աշխատանքի ընդունել՝ Ձեր փոխարեն մեքենա վարելու համար, գումար աշխատելու
Ձեզ համար, սակայն ոչ ոք Ձեր փոխարեն չի կրի Ձեր հիվանդությունները:
Նյութական առարկաները, որոնք մենք կորցրել ենք, կարող են գտնվել, սակայն կա մի բան, որը երբեք չես գտնի, եթե կորցնես, այն «կյանքն» է:


Երբ մարդը հասնում է վիրահատական սենյակին, հասկանում է, որ կա մի գիրք, որը նա մինչև այսօր չի ավարտել կարդալ. «առողջ կյանքի գիրքը»:

Կարևոր չէ՝ կյանքի որ փուլում ենք գտնվում հենց այս պահին, մենք բոլորս էլ կհասնենք այն օրվան, երբ վարագույրը կիջնի:

Ձեր գանձերն ընտանիքի հանդեպ սերն է, սերը դեպի Ձեր երկրորդ կեսը, սերը Ձեր ընկերների նկատմամբ…

Պահպանեք Ձեզ, հոգ տարեք մյուսների մասին»:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular