ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ֆերմերները կմեծացնեն ազնվամորու արտահանումը Ռուսաստան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 Mir24.tv-ն գրում է, որ հայ ֆերմերները ծրագրում են ավելացնել ազնվամորու արտահանումը Ռուսաստան: Այդ հատապտուղն այնքան էլ ավանդական չէ հանրապետության համար, սակայն տեղի ֆերմերները սովորել են այն աճեցնել՝ չնայած կիզիչ արևին և քարքարոտ հողին: Ո՞րն է նրանց գաղտնիքը, պարզել է МИР 24-ի թղթակից Լիանա Ազոյանը:

Ազնվամորու հավաքումը սկսվում է լուսադեմից։ Հարկավոր է հատապտուղները հավաքել մինչև կեսօր, հակառակ դեպքում դրանք կարող են գերհասունանալ արևի տակ: «Մենք ունենք հատապտուղների երկու տեսակ՝ հոլանդական Մապեմա և լեհական Պոլկա: Նրանք զգայուն են ցանկացած փոփոխության նկատմամբ՝ լինի դա եղանակային պայմանները, թե պարարտանյութի որակը: Եթե սխալ է լինում՝ անմիջապես նեղանում են, համը այն չի լինի»,- ասում է ֆերմայի բանվոր Բավական Մակյանը։
Քմահաճ «օտարներին» աճեցնում են ոչ թե բաց դաշտում, այլ թունելային ջերմոցներում։ Հատուկ արևապաշտպան ցանցն օգնում է պահպանել հատապտուղների հյութեղությունն ու գույնը։ «Ազնվամորիները ցողունի հետ պոկում ենք, որպեսզի նուրբ հատապտուղները ավելի երկար պահվեն ու չկնճռոտվեն, դրանք դրվում են փոքր տարայի մեջ։ Հետո փաթեթավորվում ենք ձևերի ու չափերի համապատասխան»,- ավելացրել է ֆերմերային տնտեսության աշխատող Հասմիկ Ասատրյանը։
Ազնվամորին կարելի է պահել սառնարանում մինչև 18 օր։ Արտասահման համար անհրաժեշտ են հատուկ տարաներ։ Նուրբ հատապտուղների տեղափոխման օպտիմալ ջերմաստիճանը պլյուս երեք աստիճանն է: «Մեր արտադրանքը Ռուսաստան արտահանելու անցյալ տարվա փորձը հաջող էր, բայց ծավալներն այնքան էլ մեծ չէին։ Այս տարի մենք կարող ենք շատ ավելին արտահանել։ Միակ խնդիրը օդային տրանսպորտի սարքավորումների անբավարար մակարդակն է, մասնավորապես նման ապրանքներ տեղափոխելու համար համապատասխան սառնարանների բացակայությունը»,- ասել է ֆերմայի գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը։ Ֆերմերները հույս ունեն մինչև ամսվա վերջ լուծել բեռնարկղերի հարցը և մոտ 20 տոննա ազնվամորի արտահանել Ռուսաստան։ Այժմ հատապտուղի մեկ կիլոգրամը Հայաստանում արժե 1,5 հազար դրամ (մոտ 150 ռուբլի)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular