ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը հղի է նորանոր վտանգներով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այս օրերին ՆԱՏՕ-ում է, մինչ այդ նա եղել է Միացյալ Նահանգներում, հանդիպումներ ունեցել և մի քանի հարցազրույցներ տվել, որոնք հրապարակում են վերջին օրերի ընթացքում։

Ըստ էության, փաստն այն է, որ Արմեն Գրիգորյանի այցը ամերիկյան քաղաքական շրջանակներն օգտագործում են հակառուսական հերթական ալիքը բարձրացնելու, Հայաստանի իշխանություններին էլ հակառուսական այդ ալիքի մեջ ներքաշելու համար։ Ինքը՝ անվտանգության խորհրդի քարտուղարը, հնարավորինս զուսպ և դիվանագիտորեն արտահայտվելու փոխարեն, լիովին տեղիք է տվել նման քարոզչական հնարքների համար։

Ըստ էության, գրեթե բաց տոնով Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի իշխանություններին չաջակցելու, ռազմագերիների հարցերում չօգնելու, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիան չկանգնեցնելու մեջ, փոխարենը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին, նշել, թե այդ երկիրը միակն է, որն աջակցեց Հայաստանին։ Թերևս հենց Արմեն Գրիգորյանի այս հայտարարությամբ կարելի է մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի չափազանց նյարդային արձագանքը հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։

Եթե եվրոպական և արևմտյան կառույցների ներկայացուցիչները դատապարտում էին Ադրբեջանին, ապա Զախարովան համարյա հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Մինչդեռ նույն այդ եվրոպական կառույցների արձագանքից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությանը որևէ մեկը չի սպասում Եվրոպայում, ընդհակառակը, փորձում են իրավիճակն օգտագործել իրենց շահերի և երկակի ստանդարտների համար։ Վառ օրինակը Հարավային Կովկասում և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի երկու թվիթներն էին։

Եթե առաջին դեպքում նա դատապարտում էր ադրբեջանական վայրագությունները, ապա կարճ ժամանակ անց հայտարարում, թե իբր հայերի կողմից էլ գազանությունների մասին տեսանյութեր է ստացել և դատապարտող մի հայտարարություն էլ արել է Հայաստանի հասցեին։ Եվ որքան էլ գործող իշխանությունները հայտարարեն, թե թույլ չեն տա հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, փաստն այն է, որ եվրոպական կառույցները Հայաստանն օգտագործում են որպես մանրադրամ Ադրբեջանի և Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր ալիք բարձրացնելու համար։

Թե ո՞ւր կարող է հասցնել արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և Հայաստանի գլխին նոր վտանգներ բերելու փաշինյանական այս քաղաքականությունը, բարդ է ասել, սակայն հարկավոր է մտահոգվել։

Սամվել Երեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular