ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիրը» փորձում զավթել ԿԸՀ-ն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել են զավթել ԿԸՀ-ն։ Այս արձանագրումն արել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ մեկնաբանելով ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանին ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշումը։

Գործող ԿԸՀ կազմի լիազորությունները առաջիկայում ավարտվում են, և խորհրդարանը պետք է նոր 7 հոգանոց կազմ ընտրի։ Ընդ որում առաջարկված ԿԸՀ անդամների պաշտոնների համար առաջադրել են գործող կազմից մի քանիսին, նույն այն անձանց, որոնց ժամանակին «Քաղաքացիական պայմանագիրը» մեղադրում էր նախկինների օգտին ընտրակեղծիքներ կատարելու մեջ, իսկ այսօր փաստորեն հենց իրենք են առաջադրում այդ անձանց ԿԸՀ անդամի համար։

Ինչ վերաբերում է Վահագն Հովակիմյանի թեկնածությանը, ապա մեր տեղեկություններով այդ թեկնածությանը դեմ են նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրում»՝ հստակ գիտակցելով, որ Հովակիմյանը չունի ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ ղեկավարելու հմտություններ՝ Հայաստանի կարևորագույն կառույցներից մեկը։

«Մի կողմ թողնելով Վահագն Հովակիմյանի անձնական կարողությունները և կազմակերպչական անկարողությունները՝ հարկ է արձանագրել, որ 1995 թվականից ի վեր Հայաստանը չի ունեցել այս աստիճան կուսակցականացած ԿԸՀ նախագահ»,- նշում է Դանիել Իոաննիսյանը և հավելում. «Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունը չի իջել այնքան, որ կուսակցականին դարձնի ընտրական մարմնի ղեկավար։ Այո՛, այն ժամանակներում ընտրությունները այլ խնդիրներ ունեին, բայց կուսակցական մեկին դարձնել այդ մարմնի ղեկավար, որը պետք է կուսակցությունների մրցապայքարի անաչառությունը ապահովի, այդպիսի բան տեսած չկայինք»։

Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ նախագահի պաշտոնին լուրջ մտահոգություններ է հարուցել ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտում, այլև Վենետիկի հանձնաժողովում։ Խորը կասկածներ կան, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր և բացառապես նրա շնորհիվ կարիերա արած Վահագն Հովակիմյանը կարող է արդար և մրցակցային ընտրություններ կազմակերպել։ Դա, սակայն, հարցի մի կողմն է։

Բանն այն է, որ ռուսները բաց տեքստով մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին ասել են, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նրա հեռացումն անխուսափելի է լինելու, որովհետև դժվար է իրականացնել ստորագրելիքը իր ունեցած ցածր լեգիտիմությամբ։ Մասնակի իշխանափոխության շրջանակներում առաջարկել են նրան փափուկ կերպով հեռանալ, իսկ ՔՊ-ն պահպանի իշխանությունը՝ այլ թեկնածուով։ Այդ դեպքում անհրաժեշտ են դառնալու նոր ընտրությունները։

Բնականաբար հասկանալի է, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առանց Փաշինյանի պարզապես փլուզվելու է։ Նոր ընտրություններում ՔՊ-ն շանս չի ունենալու, միակ տարբերակը, որ ընտրություններն անցնեն ՔՊ վերահսկողության տակ։ Եվ Վահագն Հովակիմյանը համարվում է շանս՝ թվանկարչությամբ ՔՊ-ի քիչ թե շատ տանելի արդյունքն ապահովելու համար։ 

Արման Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular