ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան կժամանեն 50 նախագահներ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված  և դիտորդ երկրներ ու կառավարություններ ընդգրկող կառույցի նախագահությունը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է անցկացնելու այս կարգի բարձր մակարդակի, ծավալի և միջազգային ընդգրկվածությամբ միջոցառում:

Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Գագաթնաժողովին կարևոր տեղ է հատկացվելու այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը,  տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը և այլն։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տնտեսական գործարար ֆորում՝  ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ:

Դրա շրջանակում առաջարկվել է անցկացնել հայկական ապրանքատեսակների և ծառայությունների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն Հայաստանի ներդրումային և առևտրատնտեսական հնարավորությունները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է մեր երկրում նման մասշտաբային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը և նշել.

«Հետաքրքիր իրադարձություն է, հետաքրքիր հարթակ, օգտագործելով այս հնարավորությունը՝ կարող ենք լավագույնս ներկայացնել Հայաստանը և էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»:


Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ արտգործնախարարության գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում ներգրավելու համար նշանակել կոնկրետ պատասխանատուների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular