ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո. Հրանտ Մելիք- Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյանն անդավաճան է ինքն իր ոճին՝ ամեն բան գլխիվայր անել և ներկայացնել իրեն հարմար լույսի ներքո։ Հիմա էլ, իմ խորին համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին թև-թիկունք դարձած, փորձում է խափանել դավաճան այս իշխանությունների դեմ ձևավորվող կոալիցիան։

Ասածս հիմնավորեմ փոքր ժամանակագրությամբ։

Սեպտեմբերի 13-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «ՀՀ բոլոր նախկին նախագահներին, արտգործնախարարներին, պաշտպանության նախարարներին, Վեհափառ Հայրապետին ազդեցիկ և կարող այլ ուժերին» հրավիրել է նստել մեկ սեղանի շուրջ և համատեղ լուծումներ գտնել երկրի առջև ծառացած մարտահրավերներին։

Հաջորդ օրերին նա հանդիպել է Վեհափառ Հայրապետին, ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահներին, պետական բազում գործիչների և այլն՝ ներկայացնելով իր նախաձռնությունը։

Սաղաթելյանի այդ աշխատանքը նպաստել է, որպեսզի նմանատիպ քննարկումներ սկսի նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որն իր հերթին հանդիպել է ՀՀ նախկին նախագահներին և ի վերջո հաջողել սեպտեմբերի 22-ին կազմակերպել նրանց հանդիպումը Մայր Աթոռում։

Իմ տեղեկություններով, բոլոր այս քննարկումների հիմնական օրակարգը մեկն էր՝ Նիկոլ Փաշինյանի արագ և անցնցում հեռացում, ազգային միասնության հաստատում և այդկերպ արտաքին մարտահրավերների հաղթահարում։

Կրկին իմ տեղեկություններով, այս օրակարգին կողմ էին բոլորը, բացի Լևոն Տեր-Պետրոսյանից։ Վերջինս առաջարկում էր իշխանությունների և ընդդիմության երկխոսություն։ Հանրային տիրույթում նրա այդ դիրքորոշումը բացահայտվեց բավական ուշ՝ սեպտեմբերի 26-ին, Հանրային Հեռուստաընկերության եթերում։

Իսկ ահա այսօր, ՀՀ Առաջին նախագահը հայտարարում է, թե այս ամբողջ ընթացքում Վեհափառ Հայրապետը «իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության հարթակ» էր նախաձեռնում, որը, ի դեպ, Տեր-Պետրոսյանն արդեն ձախողված է համարում։ Ընդ որում, իշխանություն ասելով, նա նկատի ունի միայն Փաշինյանին։

Նախ, ասեմ, որ Իշխան Սաղաթելյանի առաջարկը շատ հստակ էր՝ Փաշինյանի հետ երկխոսության անգամ ակնարկ չկար այնտեղ։ Ճիշտ հակառակը՝ ամեն ինչ «կոնսեսուս մինուս մեկ» տրամաբանության մեջ էր։ Կարծում եմ, Կաթողիկոս էլ է որպես խնդրի լուծման առաջին քայլ Փաշինյանի հեռացումը տեսնում։ Երկրորդ և Երրորդ նախագահների դիրքորոշման մասին խոսելն էլ ավելորդ է՝ այստեղ ամեն ինչ շատ հստակ է։ Ուրեմն ստացվում է, որ օրակարգ փոխողը Լևոն Տեր-Պետրոսյանն է։

Այսօր էլ, տեսնելով, որ չի հաջողում Նիկոլին փրկելու իր առաքելության մեջ, կարծում եմ, հենց վերջինիս հետ համագործակցությամբ էլ այս բեմականությունը ներկայացրեցին հանրությանը։ Ասում է. «1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»: Լու՞րջ։ 

Ստիպված եմ հիասթափեցնել Առաջին նախագահին՝ բանավեճ չի եղել։ Ավելին, «Հայկական Ժամանակում» այսօր տպագրված հայտնի նյութն էլ ոչ մի բացահայտում չէր պարունակում։ Առնվազն կույր էր պետք լինել՝ Ադրբեջանի այդ պահանջները չտեսնելու ու չիմանալու համար։ Ու ես վստահ եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ամենևին էլ կույր չէ (որքան էլ ժողովուրդը նրան այդպես կոչի)։ 

Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ վրիպեց։ Չկարողացավ ծածուկ պաշտպանել իր հոգեզավակին։ Բացահայտվեց։ Եվ դա լավ է։ Հիմա արդեն Իշխան Սաղաթելյանի առաջարկած և Վեհափառի կողմից պաշտպանված օրակարգը կարող է շատ ավելի կենսունակ լինել։ Միասնությունն էլ՝ ավելի հաստատուն։ Աստված առաջ, հուսով եմ կստացվի։

P.S. Կրկին իմ տեղեկություններով, նախօրեին Մայր Աթոռում պետք է կայանար Կաթողիկոսի և Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների երկրորդ հանդիպումը։ Հետաքրքիր է՝ ինչու՞ չկայացավ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular