ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությանը հուզում է միայն իշխանազավթումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի ինքնիշխան տարածքը ծվատվում է ադրբեջանական հրոսակների կողմից, գործող վարչախմբի թիվ մեկ մտահոգությունը մնում է իշխանությունը համապարփակ կերպով զավթելու «հրամայականը»։

Փաշինյանի անձնական հրահանգով կալանավորվել է Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար՝ Սամվել Հովսեփյանը։ «Զորավոր համայնք»-ը նշենք՝ ջախջախիչ հաղթանակ էր տարել «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ ՏԻՄ ընտրություններում, իսկ այդ դաշինքը գլխավորող նախկին քաղաքապետը կալանավորված է, այժմ էլ 2 ամսով դատարանի որոշումով կալանավորվում է համայնքապետի տեղակալը։

Սամվել Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտարարել է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում օրենքի խախտումներով։ Նրան մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրքը օգտագործելով Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարել հարկադրելու մեջ։ Հովսեփյանը արդեն հացադուլ է հայտարարել անժամկետ և շարունակում է իր պայքարը։

Բոլոր փորձագետները նշում են, թե փաշինյանական իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի Բերդում փոխի իրերի դրությունը և կարողանա զավթել իշխանությունը։

Իսկ մեկ այլ քաղաքում՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքում, գործող իշխանությունները բավականին լուրջ հարված են ստացել։ ՏԻՄ ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Ապրելու երկիր»-ը ստացել են 13-ական մանդատ ավագանիում և քաղաքային իշխանություն ձևավորելու համար պակասում էր մեկ մանդատ, որն ստացել էր՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը։

«Հայ ազգային կոնգրես»-ն ի վերջո ընտրել է «Ապրելու երկիր»-ին, երկու կուսակցությունները որոշում են կայացրել, որ համայնքապետ դառնա «Ապրելու երկիր»-ի ներկայացուցիչը, իսկ քաղաքապետի առաջին տեղակալի և 5 վարչական շրջանների ղեկավարումը կհանձնվի «Հայ ազգային կոնգրես»-ին։

Ըստ էության, կարելի է արձանագրել Ալավերդիում գործող իշխանությունների բավականին լուրջ պարտությունը։ 18 համայնքներից 9-ում է միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարողացել հաղթանակ տանել, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն այս անգամ բավականին լուրջ դիմադրություն են ցուցաբերել գործող իշխանություններին։

Սա, ըստ էության, վկայում է, որ Փաշինյանի դիրքերը գնալով թուլանում են որքան էլ իշխանությունը փորձում է շարունակել իր զավթողական քաղաքականությունը և, եթե արմատական ընդդիմադիր ուժերն ավելի պատրաստված ներկայանային ընտրություններին չէին բացառվում լուրջ զարգացումները։

Այս առումով ուշագրավ է լինելու 2023 թվականին Երևանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ էլ ծավալվելու է հիմնական պայքարը, եթե մինչև այդ, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակ չլինի, և Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից։

Միքայել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular