ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է մինչև 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանների մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանրապետությունը նախատեսում է մինչև 2027 թվականը կրկնապատկել բնական գազի մատակարարումը եվրոպական երկրներ։ Այս մասին նա ասել է Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի (IGB) շահագործման հանձնման արարողության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ղեկավարի խոսքով, 2021 թվականին ադրբեջանական գազի արտահանումը կազմել է մոտ 19 միլիարդ խորանարդ մետր, որից 8,2 միլիարդը հասել է Եվրոպա, այս ցուցանիշը 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ալիեւը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը շուտով կդառնա դեպի Եվրոպա էլեկտրաէներգիայի հուսալի մատակարար։

Նախօրեին Ալիևն ասել էր, որ առաջիկա մի քանի տարիներին Ադրբեջանը կկրկնապատկի գազի մատակարարումները եվրոպական երկրներ՝ ավելի վաղ Եվրամիության (ԵՄ) և Բաքվի միջև ստորագրված էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագրի շրջանակներում։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի ղեկավարը հայտարարեց, որ Բաքուն մտադիր է կրկնապատկել Անդրանատոլիական գազատարի (TANAP) թողունակությունը, որն անցնում է Ադրբեջանից Վրաստանի և Թուրքիայի տարածքով մինչև Հունաստանի սահման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular