ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են մի քանի նախագծերի իրականացման հնարավորությունները

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, այդ թվում՝ հորդառատ տեղումներ, կարկուտ, փոթորկային քամի, ամպրոպ, մրրկասյուն:

Հաջորդ նախագիծը վերաբերել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացմանը, որի արժեքը կազմում է 589 մլն դրամ: Նախատեսվում է գրադարանի վարչական շենքի վերանորոգում, նոր մասնաշենքի կառուցում, տեխնիկայի և ծրագրային ապահովման ձեռքբերում: Ակնկալվում է հետբուհական և շարունակական կրթության հասանելիության և մատչելիության բարձրացում, բժշկական սխալների հետևանքների կրճատում, բժշկի գիտելիքների նկատմամբ հիվանդների վստահության բարձրացում:

Հաջորդիվ ներկայացվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառացվարման հանձնելու ծրագիրը: Այն գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող  26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում: Ակնկալվում է մասնավոր կառավարման միջոցով բարձրացնել ավտոկայարանային ծառայությունների մատուցման որակը:

Վերոնշյալ ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, դրանց արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արժեքների և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը: Վարչապետը հանձնարարել է քննարկումների ընթացքում ներկայացվող առաջարկությունները հաշվի առնելով՝  ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարություն:    

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular