ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փելոսիի անդրկովկասյան ցատկը. Հայաստանը չպետք է երաշխիքներ և զենք սպասի ԱՄՆ-ից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ Հայաստանի համար այս դժվարին պահին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Հայաստան վկայում է տարածաշրջանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխության սկզբի մասին։ Նման կարծիքին է հայտնել քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։«Այս կոնկրետ այցը կոնկրետ պահին վկայում է քաղաքականության փոփոխության, վերջին իրադարձությունների և ավտորիտար Ադրբեջանի գրոհի լույսի ներքո հայկական ժողովրդավարությունը խթանելու ցանկության մասին»,  - կարծիք է հայտնել հայ փորձագետը։

Միաժամանակ, Կիրակոսյանը կոչ է արել Հայաստանի իշխանություններին և հանրությանը այս փուլում ավելին չակնկալել ԱՄՆ-ից։ «Սա քաղաքականության փոփոխության միայն սկիզբն է։ Իմ կարծիքով, սա վկայում է Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ավելի մեծ ներգրավվածության մասին տարածաշրջանի գործերին»,- ասել է նա։ Այն հարցին, թե նա հնարավոր համարո՞ւմ է ԱՄՆ-ի կողմից անվտանգության որոշակի երաշխիքներ տալը  Կիրակոսյանը նշել է. «Ես թերահավատ եմ: Այդ հարցում, կարծում եմ, պետք է խուսափել պատրանքներից, թե կարող ենք ուղղակի ռազմական օգնություն կամ զենք ստանալ Արևմուտքից»։ Կիրակոսյանի խոսքով, «Ուկրաինայում բոլորովին այլ իրավիճակ է և չի առնչվում այն ​​ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանի հետ կապված»։ Ազգային անվտանգության շահերից ելնելով, Հայաստանը ձգտում է ոչ թե անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես դա անում է Վրաստանը, այլ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առավելագույն հավասարակշռություն պահպանել երկու կողմերից էլ որոշակի օգուտներ ստանալով, վստահ է նա։Այդ առնչությամբ Կիրակոսյանը նաև հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը ներկայումս մեծապես կախված է տարածաշրջանում ռուս խաղաղապահներից, այլ ոչ թե ԱՄՆ-ից և նույնիսկ հենց Հայաստանից:

Հարկ է նշել, որ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքը հայ-ամերիկյան հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ լուրջ ուշադրության է արժանի հաշվի առնելով ժամանակին ԱՄՆ Կոնգրեսի և հետախուզական կառույցների վերլուծական ստորաբաժանումներում նրա աշխատանքը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular