ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բուժման կարիք ունեցող ապրիլյան պատերազմի հերոսը՝ ամբաստանյալի աթոռին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

iravaban.net-ը գրում է.

24 -ամյա ավագ-լեյտենանտ Վլադիմիր Մանուկյանը մերօրյա հերոսներից է․ նախորդ տարի մասնակցել է ապրիլյան պատերազմին՝ Թալիշում։

Վիրավորվել է, երբ փորձելիս է եղել փրկել իր վիրավոր զինծառայողի կյանքը․․․

Իր զինվորը մահացել է․․․ Իսկ այժմ Վլադիմիրն ամբաստանյալի աթոռին է հայտնվել։ Ապրիլի 30-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ձեռքի հրազենային միջանցիկ վիրավորում է ստանում, տեղափոխում են Երևան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

Բացի ձեռքի հրազենային վիրավորումը, Վլադիմիր մոտ նաև մարտական շոկ է լինում։  Ձեռքի ապաքինումից հետո նորից վերադառնում է ծառայության՝ Թալիշ։ Որոշ ժամանակ անց սակայն սթրեսային վիճակը խորանում է՝ մղձավանջային երազներ, անքնություն․ «Բարձրանում եմ էդ նույն պոստեր, էդ ամեն ինչը տեսնելուց հետո սկսում եմ հիշել, չէի կարողանում քնել, վեր էի թռնում:

Դիմեցի բուժկետ, ուղարկեցին Կանազի հոսպիտալ: Բժիշկները նայելուց, ստուգելուց հետո ասեցին՝ մարտական շոկ ես տարել, որը մարտական գործողություններին մասնակցողներին բնորոշ է:

2 ամիս բուժման ընթացքում զգում էի, որ վիճակս մի քիչ թեթևացել է, բայց լրիվ չէի ապաքինվել»,- Իրավաբան.net  -ի հետ զրույցում պատմում է Վլադիմիրը։ Սեպտեմբերի 30-ին նա գրավոր դմում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով իրեն տեղափոխել իր բնակավայրին մոտ գտնվող զորամաս կամ համապատասխան վճարումների դիմաց ազատ արձակել ծառայությունից։

Նամակին որևէ պատասխան չի լինում։ Ի դեպ, Վլադիմիրը ընդգծում է՝ ծառայությունը թողնել չի ուզում, սակայն բուժումն անհրաժեշտ է և կենսական։ Այս ընթացքում զինվորական հոսպիտալում նրա վերաբերյալ որոշում է ընդունվում, որ բանակում կարող է ծառայություն իրականացնել միայն սահմանափակ իրավասություններով․ «Էդ ընթացքում էլ  ստուգում են, զինվորական հոդված են նշանակում՝ 7բ՝ սահմանափակում է, որ պոստեր չբարձրանամ, անձնակազմ չունենամ»:

Այնուամենյանիվ, նրան հետ են ուղարկում ծառայության։ Մինչ այդ Վլադիմիրը արդեն երկրորդ նույնաբովանդակ նամակն է գրում պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանին։

Պատասխանն ուշանում է։ Բուժում ստացող Վլադիմիրը հոկտեմբերի 2-18-ը չի ներկայանում զորամաս։ Հոկտեմբերի 28-ին քրեական գործ է հարուցվում՝ զորամասն ինքնակամ թողնելու հիմքով։ Վաղն այս գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ, հերթական դատականն նիստն է լինելու։

Վլադիմիրին սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Վլադիմիրին, ով սահմանին մարտական առաջադրանք է կատարել, տեսել ընկերոջ մահը, վիրավորվել, ու ընդամենը բուժման համար ժամանակ է խնդրել․․․ Փաստացի,  պետությունը այսպես է որոշել պարգևատրել Վլադիմիրին…. Հ․Գ․ Դեկտեմբերի սկզբին Վլադիմիրին տեղափոխել են Վանաձորում ծառայության։ Վլադիմիրը նշում է, որ հրամանատարությունը գոհ է իր ծառայությունից, ամեն ինչ հարթ է անցնում։

Նշենք նաև, որ մինչ այս պահը, Վլադիմիրին չի տրամադրվել հանրային պաշտպան, որի իրավունքը նա ունի՝ որպես Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակից: Վլադիմիրը իր իրավունքների պաշտպանության հարցով արդեն որոշակի ժամանակ է, ինչ նաև դիմել է Արցախի  մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին, ում մասին Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը  ասել էր. «Աշխարհը պետք է ծափահարի, երբ գերուն վերաբերվում են հարգանքով: Կարծում եմ, որ պետք է դա փոխադարձ լինի»: Իրավաբան.net    

 iravaban.net 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular