ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոլցը և Մակրոնը պլանավորում են հոկտեմբերի 3-ին հանդիպել Բեռլինում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը կհանդիպեն Բեռլինում, որտեղ աշխատանքային ընթրիքի շրջանակներում կքննարկեն երկկողմ հարաբերությունները եւ Ուկրաինայի իրադրությունը: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը:

«Մամուլի ասուլիս պլանավորված չէ»,- հավելել է նա: Շոլցը երկուշաբթի օրվանից գտնվում է կարանտինում կորոնավիուսի դրական թեստից հետո: Ինչպես ասել է Հեբեշտրայտը, կանցլերն «արդեն հանգստյան օրերից սկսած» կարող է աշխատել լրիվ ծավալով: «Այսօր նրա էքսպրես-թեստը բացասական էր, բայց անհրաժեշտ է նաեւ բացասական պոլիմերազային շղթայական ռեկացիա»,- հավելել է նախարարների կաբինետի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular