ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում ապատիան խորանում է. ո՞ւմ հետ են կամուրջներ կառուցում քպ-ականները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խորհրդարանում բավականին երկար հանդիպում է ունեցել ԱԺ ՔՊ խմբակցության հետ, որին մասնակցել են նաև կառավարության մի քանի անդամներ:

Մեր ունեցած տեղեկություններով, հանդիպման ժամանակ խմբակցության անդամների համար խիստ նկատելի է եղել, որ բավականին ընկճված են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ թիմի այն մի քանի անդամները, որոնք, ի տարբերություն այլ քպ-ականների, փոքր-ինչ ավելի շատ են տեղեկացված, ի մասնավորի՝ ԱԺ նախագահը, ԱԳ նախարարը և այլն: Հենց միայն այն, որ նրանք, այսպես ասած, «վերացարկման» մեջ են եղել, ինչը նկատելի է եղել նույնիսկ հայացքներից ու պահվածքից, թիմակիցները հասկացել են, որ վիճակը բավականին լուրջ է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ոչինչ չի ստացվում, մասնավորաբար Արևմուտքը հայտարարություններից այն կողմ չի անցնում, նրանց նպատակը ոչ թե իրապես Հայաստանին օգտակար լինելն է, այլ տարածաշրջանում իրենց ներկայությունն ավելացնելը և Ռուսաստանին ու Իրանին «կսմթելը»: Նա նաև նշել է, որ ոչ մի կողմից ոչ մի երաշխիք չեն կարողանում ստանալ:

Այս ամենն ավելի է խորացրել ապատիան թիմի ներսում: Ընդ որում, այնքան, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ի կազմից ոմանք սկսել են ինտենսիվ «կամուրջներ» կառուցել թե՛ առավել չեզոք կողմերի, թե՛, առավել ևս, արմատական ընդդիմության հետ:

«Կամուրջների» առումով, մեր տեղեկություններով, «ավանդույթի» համաձայն, առավել ակտիվ են ՔՊ-ի գործարար շրջանակները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular