ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին խոսքը չկա և չի կարող լինել․ Օվերչուկ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբը գրեթե երկու տարվա ընթացքում մեծ քրտնաջան աշխատանք է կատարել։ Բանակցությունների արդյունքում կողմերը ունեն երթուղիների տեսլական, որոնց իրականացումը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապաշրջափակմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Российская газета» օրաթերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Սակայն, ըստ Օվերչուկի, ճանապարհներ բացել կամ կառուցել կարելի է միայն այն բանից հետո, երբ կողմերը հստակ կորոշեն երկրների միջև սահմանի հատման իրավական ռեժիմը, ինչպես նաև այդ ճանապարհներով երթևեկության կարգը։

«Կարեւոր է, որ բանակցությունների ընթացքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար։ Սկզբունքն այսպես է հնչում. «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհը անցնում է» ։ Դա նշանակում է, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով ՝ ադրբեջանական։ Ռուսաստանը միշտ պաշտպանել է կողմերի ինքնիշխանության սկզբունքը եւ հստակ հետևում է երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դիրքորոշումներին։

Դա նշանակում է, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսքը չկա և չի կարող լինել»,- ընդգծել է Օվերչուկը։

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի խոսքով՝ գործնականում այդ սկզբունքի իրագործումը նշանակում է, որ ապաշրջափակված կամ նոր կառուցված ճանապարհներով Հայաստան մուտք գործելու համար կիրականացվեն սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցներ, ինչպիսին, ասենք, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Նույն կերպ անձնագրային հսկողությունը կլինի նաև Հայաստանից Ադրբեջան մուտք գործելիս։

«Բացի այդ, քննարկվում են կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան ճանապարհների օգտագործման վճարունակության, ինչպես նաև մեկ երկրի տարածքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգության ապահովման հարցերը:

Թվում է, թե բոլոր կողմերն այսօր ունեն այդ հարցերի գործնական իրականացման հնարավորության ըմբռնումն առանց որևէ կողմի ինքնիշխանության ոտնահարման։ Սակայն բանակցությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ լիակատար վստահություն առաջանա, որ բոլոր իրավական ասպեկտները հաշվի են առնված, ոչինչ բաց չի թողնվել, և ոչ ոք ձեռք բերված արդյունքը չի մեկնաբանելու որպես հաղթանակ հակառակ կողմի նկատմամբ։ Բանակցությունների հաջող ավարտը կլինի բոլոր կողմերի ընդհանուր հաղթանակը»,- նշել է Օվերչուկը։

Հարցին, թե եռակողմ աշխատանքային խումբն աշխատում է, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման ռեժիմը լինի այնպիսի՞ն, ինչպիսին բոլորը սովոր են սովորաբար տեսնել նորմալ հարաբերություններ ունեցող երկրների միջև, Օվերչուկը պատասխանեց․

« Միանգամայն ճիշտ եք։ Մենք դրան ենք գնում»,- եզրափակեց Օվերչուկը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular