ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա բոլոր գնացողների ցուցակներն ենք կազմում, ի՞նչ եք կարծում՝ գնում են, ու ոչ ոք չի տեսնում, թե ովքեր են գնացել, ինչու են գնացել. ՌԴ Պետդումայի խոսնակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի սահմանին սեպտեմբերի 21-ից մեկնողների ցուցակներ են կազմվում: Այս մասին, ինչպես գրում է rg.ru-ն, ասել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Հիմա բոլոր գնացողների ցուցակներն ենք կազմում, ի՞նչ եք կարծում՝ գնում են, ու ոչ ոք չի տեսնում, թե ովքեր են գնացել, ինչու են գնացել», - ասել է Վոլոդինը:

Պետդումայի նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սահմանին շատերը լքում են ավտոմեքենաները։

«Մենք էլ պետք է մտածենք, թե ում տանք այս մեքենաները, գուցե ճիշտ կլինի տալ այն տղաների ընտանիքներին, ովքեր գնացել են կռվի»,- հավելել է նա։

Վոլոդինը նաև համոզված է, որ քաղաքացիները, որոնք այժմ մոբիլիզացիայից փախչում են հարևան երկրներ, հետո կվերադառնան Ռուսաստան։

«Նրանք գովաբանում էին Արևմուտքը և այն երկրները, որոնք լքել են իրենց, որտեղ իրենց արհամարհում են, միևնույն ժամանակ անընդհատ կասկածի տակ էին դնում մեր երկրի աշխատանքը սահմանամերձ գոտիներում, նույն Ղազախստանում, այլ պետություններում կայունություն ստեղծելու համար։ Քննադատում են, բայց հիմա ո՞ւր են վազում՝ այնտեղ, որտեղ մենք ստեղծեցել ենք կայունություն, որտեղ ստեղծել ենք ԵվրԱզԷՍ-ը (ԵԱՏՄ), այնտեղ տնտեսական ազատություններ կան, բայց իրենց երկիրը լքում են: Հետո նրանք կսպասեն, որ անցնի այն ժամանակը, որը վախեցրեց իրենց և հերթ կկանգնեն սահմանի այն կողմում: Բայց մենք ինչպե՞ս ենք վերաբերվելու նրանց, սա է հարցը»,- ասել է նա։

Նշենք, որ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո երկրում կտրուկ աճել է հարևան պետությւոն մեկնողների թիվը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular